Վարշավայում մեկնարկած կայծակնային շախմատի` բլիցի աշխարհի առաջնությունում այսօր կայացած 12 տուրից հետո առաջին տեղը միանձնյա գլխավորում է ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը: Նա վաստակել է 10 միավոր: Նրան հաջորդում է եգիպտացի Բասեմ Ամինը` 9,5 միավոր, և Փարհամ Մաղսուդլուն` 9:
Ապա գալիս են մեծ թվով շախմատիստներ, որոնք վաստակել են 8,5-ական միավոր: Դրանց թվում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը: Մեր մյուս շախմատիստներն առաջատարից արդեն ետ են մնում 3 միավորով: Վաղը կկայանան մնացած 9 տուրերը:
Կանանց առաջնությունում 9 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Բիբիսարա Ասաուբաևան, որը վաստակել է 8 միավոր: Հայաստանի պատվիրակներ Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր: