Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրաքյան Քուրդիստանի երիտասարդ դիվանագետները վերապատրաստման դասեր են անցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Իրաքյան Քուրդիստանից վերապատրաստման եկած երիտասարդ դիվանագետների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությունը: Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, շնորհավորելով քրդստանցի դիվանագետներին և նրանց հանձնելով երկշաբաթյա դասընթացի ավարտական վկայականները, գոհունակությամբ արձանագրեց առաջին անգամ արտերկրի երիտասարդ դիվանագետների համար Դիվանագիտական դպրոցում նման ձևաչափով իրականացվող ծրագրի բարեհաջող ավարտը:

Տնօրենի խոսքով՝ դպրոցի անձնակազմը արել է առավելագույնը վստահ լինելու, որ այս ծրագիրը համապատասխանում է օտարերկրյա ուսանողների մասնագիտական պահանջներին և ակնկալիքներին:

«Սա մեր բազմաթիվ ծրագրերից մեկն է, բայց առաջին ծրագիրն է, որ անում ենք Իրաքյան Քուրդիստանի հետ, և առաջին ծրագիրն է, որ ընդհանրապես անում ենք արտերկրի երիտասարդ դիվանագետների հետ: Ծրագիրը շատ կարևոր է մեզ համար ե՛ւ դիվանագիտական կրթության միջազգային հարթակներում մեր տեղը հաստատելու տեսակետից, ե՛ւ կարևոր է նաև հայ-քրդական և Հայաստանի Հանրապետություն-Իրաքյան Քուրդիստան հարաբերությունները խորացնելու տեսակետից: Ծրագիրը կազմելու և իրականացնելու համար աշխատել են ե՛ւ մեր Արտգործնախարարությունը, ե՛ւ մեր գլխավոր հյուպատոսությունը Էրբիլում, և կարծես թե, լավ է ստացվել, և հուսով ենք, որ շարունակություն կունենա կա՛մ նույն երկրի, կա՛մ նույն և այլ երկրների հետ», – հաղորդեց Դիվանագիտական դպրոցի տնօրենը:

Իրաքյան Քուրդիստանից ժամանած երիտասարդ դիվանագետների համար պատրաստված համապարփակ ծրագիրը կազմված է եղել մի քանի շերտերից և հագեցած ոչ միայն միջազգային հարաբերություններին ու դիվանագիտությանը վերաբերող գիտելիքներով, այլև պատմամշակութային բաղադրիչներով: Մասնավորապես, ուսանողներին դասավանդել են հիմնական գիտելիքներ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի մասին և Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրների և տարբեր երկրների, տարածաշրջանային ու միջազգային տարբեր կառույցների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Նաև ներկայացվել է Հայաստանի համար հետաքրքիր ու կարևոր հարցերի մասին պաշտոնական Երևանի տեսակետը:

Նազ Ալի Աբդուլռահմանը Հայաստանի Դիվանագիտական դպրոցում վերապատրաստում անցած քրդստանցի 12 երիտասարդ դիվանագետներից մեկն է: Աշխատում է Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության արտաքին հարաբերությունների բաժնում որպես քաղաքական հետազոտող: Քրդական ազգային տարազով արարողությանը եկած Նազ Աբդուլռահմանը թեև ժամանակին ստացել է կրթություն միջազգային հարաբերությունների ոլորտում, բայց իր համար մեծ պատիվ է համարում Երևանում վերապատրաստման դասեր անցնելը՝ ծանոթանալով Հայաստանի քաղաքական համակարգին, արտաքին քաղաքականությանը և հայկական մշակութային ժառանգությանը:

«Դիվանագիտական դպրոցում գիտելիքներ ստացանք մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է համագործակցել հատկապես տնտեսական ոլորտում», – նշեց երիտասարդ դիվանագետը:

Նազը շատ տպավորված է հայկական եկեղեցիներով, հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրով և Զվարթնոցի տաճարով: Շատ է հավանել հայկական ուտեստները, հայկական խոհանոցը և Վերնիսաժի բացօթյա տոնավաճառը, որտեղից նաև գնումներ է արել:

Հայաստանում ստացած վառ տպավորությունների և արժեքավոր գիտելիքների մասին պատմեց նաև Դիվանագիտական դպրոցի դասընթացն ավարտած Իբրահիմ Բահրին:

Նա նույնպես գործող դիվանագետ է, աշխատում է Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության արտաքին կապերի վարչության արարողակարգի և պատվիրակությունների բաժնում: Ի դեպ, նա նույնպես արարողությանը ներկայացել էր քրդական ավանդական գեղեցիկ տարազով:

Բահրիի ոչ միայն արտաքին տեսքը, այլև ամբողջ խոսքն իր ինքնությանն ու ազգային արժեքներին իր անկեղծ նվիրվածության մասին էր:

Երիտասարդ դիվանագետի խոսքով՝ Դիվանագիտական դպրոցում իրականացված այս ծրագիրը վկայում է հայ-քրդական սերտ հարաբերությունների մասին:

Իբրահիմը շատ լավ գիտի հայ-քրդական առնչությունների պատմությանը և կարծում է, որ երկու ժողովուրդներին միավորում են ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև ընդհանուր արժեքներ: Հիշեց, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը հարթակ էր դարձել քրդական գրականության, մշակույթի և կրթության զարգացման համար, իսկ Երևանի ռադիոն քրդերի համար «մռայլ ժամանակներում» դարձել էր նրանց ձայնը ամբողջ աշխարհում:

«Իմ հայրենակից գործընկերներից շատերը նոր են մտել դիվանագիտական աշխարհ, և ինչպես նրանց, այնպես էլ ինձ կենսականորեն անհրաժեշտ էր այս դասընթացը: Ճիշտ է, ես մագիստրոսի աստիճան ունեմ միջազգային հարաբերությունների ոլորտում, բայց այս դասընթացը շատ օգտակար էր իմ ունեցած գիտելիքներն ու տեղեկությունները թարմացնելու առումով: Եվ կարող եմ վստահ ասել, որ այս դասընթացից հետո ավելի լավ գիտեմ միջազգային հարաբերություններն ու դիվանագիտությունը», – ասաց քուրդ դիվանագետը:

Այս երկու շաբաթվա ընթացքում Իբրահիմը հասցրել է շատ ընկերներ ձեռք բերել Երևանում: Ափսոսում է, որ արդեն այսօր պիտի մեկնի Հայաստանից, բայց հույս ունի, որ հայ գործընկերներին հանդիպելու առիթներ դեռ շատ կլինեն: Երևանից իր հետ Քուրդիստան կտանի սովորած հայերեն մի քանի բառերը՝ «բարև», «խնդրեմ» և «շնորհակալություն»:

Իրաքյան Քուրդիստանի 12 երիտասարդ դիվանագետների համար Դիվանագիտական դպրոցում կազմակերպված դասերը տևել են 12 օր: Հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ տնօրեն Վահե Գաբրիելյանը նաև նրանց նվիրեց վերջերս լույս տեսած «Հայաստանի դիվանագիտական դպրոց. Վկայություններ» գիրքը: Քրդստանցի դիվանագետներն էլ իրենց հերթին Քուրդիստանի մասին գիրք և այլ նվերներ հանձնեցին տնօրենին և դպրոցի մյուս աշխատակիցներին:

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է կառավարության որոշմամբ 2009 թ. սեպտեմբերին: Դպրոցի բացումը տեղի է ունեցել 2010 թ. փետրվարի 15-ին: 2010 թ. հուլիսից Դիվանագիտական դպրոցի տնօրենը դեսպան Վահե Գաբրիելյանն է:

Դիվանագիտական դպրոցի առաջնային նպատակներն են արտաքին գործերի նախարարության համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը, ինչն իրականացվում է բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով, դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը և միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությունը: Հիմնական դասընթացները դպրոցում վարում են Եվրամիության, ինչպես նաև ԵԱՀԿ օժանդակությամբ արտերկրից հրավիրված դասախոսները:

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը բացվել է 2021 թ. փետրվարի 24-ին: Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսը Արշակ Մանուկյանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում