Ընդհանրապես պետք է նպատակները կառուցել ելնելով ռեսուրսներից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՄՆ-ում նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը, անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին։
«Հայ-թուրքական օրակագի հարցում տեսնում եմ խնդիրներ, այդ գործընթացում Երևանը կաղում է: Տեր-Պետրոսյանի և Լիպարիտյանի մոտեցումները պատասխան չեն տալիս փոփոխության խնդրին»,-նշեց Խարազյանը:
Միջազգայնագետի կարծիքով՝ Թուրքիան, եթե պետք է գնար կարգավորման, ապա դա պետք է աներ, երբ ՀՀ-ն ջլատված է
Թուրքիան տեսավ Ռուսաստանի միֆը Հայաստանի համար․ «Թուրքիան տեսավ հայ-ռուսական դաշինքի իրական արժեքը, տեսավ Ռուսաստանի միֆը Հայաստանի համար»: