Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Հայ-ամերիկյան կոնկրետ գործի հրամայականը

Ամերիկացի կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը թվիթերյան գրառում է արել այն մասին, որ ԱՄՆ ազգային պաշտպանության ակտը հնարավորություն է տալիս, որ Նահանգները պատասխանատվության ենթարկի Թուրքիային ու Ադրբեջանին՝ Արցախի դեմ ռազմական հանցագործությունների համար: Ազգային պաշտպանության ակտը երկուշաբթի ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Կոնգրեսական Փալոնը հավաստիացնում է, որ հետևողական է լինելու ակտի ընձեռած հնարավորությունների շրջանակում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունները փաստագրելու հարցում: Պետք է ողջունել կոնգրեսականի մղումն ու ջանասիրությունը հայկական հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Միաժամանակ սակայն, նկատելի է, որ նրա գրառում մեկնաբանությունը հայկական հանրության շրջանում առաջացրել է հերթական, թերևս իռացիոնալ մի սպասում է առ այն, որ Վաշինգտոնը պատերազմի համար պատասխանատվության է ենթարկելու Թուրքիային ու Ադրբեջանին: Իռացիոնալ այդպիսի սպասումները մեծ հաշվով թվում են անվնաս, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդպիսի սպասումներով կամա, թե ակամա սնուցվող հանրությունը «դիմադրունակ» է դառնում ռացիոնալության հանդեպ: Ինչպես օրգանիզմը, երբ ընդունում է չափից շատ հակաբիոտիկներ, սկսում է դրանց հանդեպ ձևավորել կայուն ազդեցություն և անհրաժեշտ պահին դրանք այլևս չեն օգնում կարիքն ունեցող հիվանդին: Հայկական հանրությունն այս տարիների ընթացքում այնքան է սնվել «իռացիոնալ հակաբիոտիկներով», որ կարծեք թե «կայուն դիմադրություն» է ձևավորվել ռացիոնալության հանդեպ: Եվ, եթե դեռևս հաղթանակած կարգավիճակում հասարակությունը չէր զգում այդ խնդիրը, կամ պետության հարցում այն չէր զգացվում, ապա ցավագին ռազմական պարտությունից հետո խնդիրը դառնում է ավելի սուր: Ըստ այդմ, ամերիկացի բարեկամ կոնգրեսականները թերևս պետք է ավելի զգույշ լինեն այդօրինակ բարձրաձայնումներում, ձևակերպումներում, առավել ևս, երբ իրենք էլ թերևս ամենից լավ են պատկերացնում, որ մեղմ ասած չկան քաղաքական նախադրյալներ, որոնք թույլ կտան դիտարկել Թուրքիային և Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար ԱՄՆ պատասխանատվության ենթարկելու անգամ թույլ հավանականություն:

Ըստ այդմ, այստեղ թերևս պահանջվում է հրապարակային խոսքի բծախնդրություն, հատկապես այն պարագայում, երբ հայ-ամերիկյան հարաբերության խորացման կարևորագույն խնդիրը այսօր առավել քան երբևէ պահանջում է գործնական ռացիոնալություն հանրային և քաղաքական բոլոր մակարդակներում: Այդ իմաստով, երկկողմ հարաբերության թերևս ներկայիս հրամայականը հայ-ամերիկյան տնտեսական կապի խորացումն է, տնտեսական փոխադարձ հետաքրքրությունների միտված գաղափարների գեներացիան, որտեղ բնականաբար առանցքային մասնակցություն կարող են ունենալ հանրային նախաձեռնող խմբերը, տնտեսական շրջանակները, այդ թվում հատկապես ԱՄՆ հայկական սփյուռքի երիտասարդ շերտերը, որոնք բավականին ադապտացված են ամերիկյան տնտեսության արդիական սխեմաներին և միտումներին, տեխնոլոգիական վերափոխումներին: Հայ-ամերիկյան կոնկրետ գործի ժամանակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում