Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Ռաչա շրջանում (Արևմտյան Վրաստան) տեղական ժամանակով ժամը 16.00-ին մոտ տեղի է ունեցել երկրաշարժ։ Սեյսմիկ դիտարկման կենտրոնը հայտարարել է, որ երկրաշարժն ունեցել է 5.5 բալ ուժգնություն։
Նախնական տվյալներով՝ երկրաշարժը զոհեր ու ավերածություններ չի առաջացրել։ Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաև Թբիլիսիում։ Նշվում է, որ երկու տարի առաջ նույն վայրում գրանցվել է 6 բալանոց երկրաշարժ։










































