Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Հենց սկզբից հայ երիտասարդների նկատմամբ անարդար հետաքննություն է գնացել, ներկայացվել է որպես ազգամիջյան խնդիր. Ի՞նչ է իրականում եղել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հայ փաստաբանների ԱՐՄՌՈՍՍ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը 

Մոսկվայի մարզի դատարանն օրերս երկարատև ազատազրկման է դատապարտել մի խումբ հայերի՝ 2019-ի ամռանը Ռուսաստանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի նախկին ծառայող Նիկիտա Բելյանկինի սպանության և երկու բժիշկներին ծեծի ենթարկելու համար։ Սպանության անմիջական հեղինակ ճանաչված Սերգեյ Խոջայանը դատապարտվել է 20, Համլետ և Հրանտ Հայրապետյանները համապատասխանաբար 17 և 18 տարվա ազատազրկման։ Եվս հինգ հոգի դատապարտվել է 5-ից 5,5 տարվա ազատազրկման: Գործով անցնող ևս երկու մոսկվաբնակ հայեր՝ Գուրգեն Աղայանը և Հովհաննես Հայրապետյանը միջազգային հետախուզման մեջ են։ Ինչպե՞ս եք գնահատում այս դատավճիռը, որքանով էր այն արդար:

Այս գործի մասին ինձ հայտնի է այն, ինչը կա լրատվամիջոցներում հրապարակված: Ես սկզբում այդ գործում մասնակցություն ունեցել եմ, բայց հետո կամավոր դուրս եկա դրանից և դրանից հետո լուրջ չեմ հետևել, թե ինչ է տեղի ունենում: Բոլոր դեպքերում դժվար է համարել, որ արդար դատավճիռ է կայացվել, ոչ թե նրա համար, որ մեղադրյալները մեր հայրենակիցներն են, այլ որովհետև իմ տեղեկություններով բոլորովին այլ բաներ են տեղի ունեցել և մի քիչ անարդար հետաքննություն է գնացել: Իմ կարծիքով կան ազդեցություններ, ցուցմունքներ, որ դատարանը կախման մեջ է գտնվել հասարակական կուռքերից, հասարակական բողոքական տրամադրություններից այդ բնակավայրում: Ի սկզբանե, լրատվամիջոցների աշխատանքի հետևանքով այնպես էր ներկայացվել, որ սա ազգամիջյան խնդիր է և այդ ստվերը մինչև հիմա էլ այդ գործով անցնում է, չնայած այնտեղ ոչ մի ազգամիջյան հարց չկա: Այնտեղ գործը լրիվ ուրիշ զարգացում է ստացել. այդ երիտասարդները անհրաժեշտ պաշտպանության գործողությունների են դիմել, քանի որ այդ մահացած անձնավորությունը, որքան ես եմ հիշում այդ գործի սկզբնական նյութերից, եղել է ալկոհոլի ազդեցության տակ, նա ինքն է հրահրել իր գործողություններով: Նա է սկսել կրակել, ընդ որում ոչ թե օդ, այդ երիտասարդների ուղղությամբ, իսկ վերջիններս փորձել են անհրաժեշտ պաշտպանության  ինչ-որ քայլեր ձեռնարկել և այսպիսի դժբախտություն է տեղի ունեցել: Այս մասին շատերը չգիտեն, լրատվամիջոցները գործը ներկայացնում են որպես ազգամիջյան հարց, սակայն նման բան չկա:

Դուք կարծում եք, որ դատարանն արդար որոշում չի կայացրել մեր հայրենակիցների նկատմա՞մբ:

Այստեղ արդարության հարցը ընդհանրապես կարելի էր բարձրացնել դեռ սկսած հետաքննությունից: Արդարության բացակայությունը եղել է հենց ամենասկզբից, դեռ այն պահին, երբ մարդիկ, որոնք ընդհանրապես ակտիվ գործունեություն չեն ունեցել, բայց գտնվել են սկզբում կասկածյալների, հետո նաև դատապարտյալների շարքում: Կան անձինք, որոնք մինչ օրս հետախուզման մեջ են: 9 դատապարտյալներից երկուսը հետախուզման մեջ են գտնվու, և դեռ շուտ է ասել, որ կա վերջնական պատկեր, քանի դեռ հետախուզման մեջ գտնվողները չեն հարցաքննված: Նրանցից մեկը ցանկացել է վերադառնալ և ցուցմունքներ տալ, բայց անարդար սպասելիքներ են եղել, և նա այդ մտքից հրաժարվել է՝ հասկանալով, որ դա ոչ մի կերպ չի օգնի  մեղադրյալներին: Ես կարծում եմ, որ պետք է շարունակել պաշտպանությունը, փորձել գործը տանել ավելի բարձր ատյանների, որովհետև սա զուտ արդար դատական որոշում չէր: Այստեղ այնքան տարբեր կողմեր և անկյուններ կան, որ դժվար է ասել, որ սա արդար դատական վարույթ է եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում