«Պետք է ֆիքսել՝ Հայաստանն այլևս Արցախի հետ կապված լծակներից զրկված է․ վերջին պորտալարից էլ կարող է զրկվել»,-տեսակետ է հայտնում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։ Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար բանակցային տվյալները բացելու գործելակերպը ի՞նչ նպատակներ է հետապնդում, պատասխանում է․ «Հանրությանը ինչ-որ բանի նախապատրաստելուն է ուղղված այս քայլը։ Փոխադարձ մեղադրանքները իրականությունը թաղելու համար են»,-նշում է նա։