Saturday, 13 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տարվա հաղթանակը․ Արթուր Դավթյանի պատմական ցատկը Տոկիոյում

2021 թվականի մարզական գլխավոր իրադարձությունը Տոկիոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերն էին։ Մարզական գլխավոր փառատոնում Հայաստանը չունեցավ ոսկե նվաճում, բայց․․․։ Օլիմպիադայում մենք ունեցանք մեծ՝ պատմական հաղթանակ, որը կերտեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Անկախ Հայաստանն ունեցավ առաջին մեդալը մարմնամարզությունում։ Դավթյանը հենացատկ ձևում դարձավ բրոնզե մեդալակիր։ Վերջին անգամ Օլիմպիադայում մեդալ էր նվաճել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը 1980 թվականին չեմպիոն դառնալով ԽՍՀՄ-ի թիմի կազմում։ Արթուր Դավթյանը կարող էր նաև չեմպիոն հռչակվել, բայց երկրորդ ցատկի ժամանակ ոտքը դուրս թողեց սահմանագծից։ Սպորտում սակայն «եթե»-ներ չկան։

41 տարի անց մարմնամարզությունում ունեցանք մեդալ և հպարտ ենք գրանցված արդյունքով։ Երկու ցատկերի հանրագումարով Դավթյանը 14.733 միավոր վաստակեց: Օլիմպիական չեմպիոն դարձավ կորեացի Ջեահվան Շին, 14.783 միավորով: Նույնքան միավորով արծաթե մեդալակիր դարձավ ռուս Դենիս Աբյազինը: 2021 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ամփոփեց 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Լավագույնների ընտրությունը կայացել էր ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Լավագույն տասնյակում տեղ գտան ըմբիշներ, Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկներ Դավիթ Չալոյանը, Հովհաննես Բաչկովը, շախմատիստ Էլինա Դանիելյանն ու մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին մեր երկրում այլևս չկա տարվա լավագույն մարզիկ անվանակարգը։ Մասնավորապես, լավագույնն են համարվում այն բոլոր մարզիկները, որոնք տեղ են գտել լավագույն տասնյակում։ Տեղի ունեցած քվեարկության արդյունքները կարելի է համարել օբյեկտիվ։ Վերլուծելով մերոնց մրցելույթները «Առաջին լրատվական»-ը ներկայացրել էր իր վարկածով տարվա լավագույն մարզիկների հնգյակը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Հայաստանն ունեցավ մեկ աշխարհի չեմպիոն ի դեմս Մալխաս Ամոյանի։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանայնն ու Սիմոն Մարտիրոսյանը արծաթ մեդալակիր դարձան, իսկ Հովհաննես Բաչկովը և Արթուր Դավթյանը նվաճեցին բրոնզ մեդալ։ Առանձնացնենք նաև երիտասարդ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանին, որը աշխարհի առաջնությունում դարձավ արծաթ մեդալակիր։ Ամփոփելով տարին «Առաջին լրատվական»-ը առանց երկմտելու տարվա լավագույն մարզիկ էր համարել Արթուր Դավթյանին։ Երկրորդ հորիզոնականում տեսնում ենք Մալխաս Ամոյանին։ Նրան համարում ենք գալիք օլիմպիական խաղերի ոսկե մեդալի իրական հավակնորդ։ Մեր լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանը եզրափակել էր լավագույն եռյակը։ Չորրորդ տեղում տեսնում ենք Հովհաննես Բաչկովին։

Վերջինս իր կայուն ելույթներով տեղ է գտել աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների շարքում։ Լավագույն հնգյակում տեսնում ենք նաև Դավիթ Չալոյանին, որը այս տարվա գլխավոր հայտնությունն էր: Ինչպես Արթուր Դավթյանը Չալոյանը գլխից վեր ցատկելով արենց ըստ էության անհնարինը և արժանի էր լինել լավագույն 5 մարզիկների շարքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում