Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լավագույններից լավագույնը․ Հարոյանի՝ մեծ, իսկ Սպերցյանի երկրորդ տիտղոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ ամփոփեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները:Հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: 62 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:60 միավորով երրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Ի տարբերություն լավագույն մարզչի քվեարկության արյունքների, «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում պատկերը համեմատաբար օբյեկտիվ է։ Մասնավորապես, թե Հարոյանը և թե Սպերցյանն անրժանի էին լավագույնի կոչմանը։ Հարոյանի լավագույնը ճանաչվելուն մասնավորապես նպաստեց նրա իսպանական Լա լիգայում հայտնվելու փաստը։ Այս տարվա մայիսին Հարոյանը երկու տարվա պայմանագիր կնքեց «Կադիսի» հետ։ Դա կարելի է համարել անցնող տարվա կարևոր իրադարձություններից մեկը հայկական ֆուտբոլում։

Տրանսֆերային գործարքից հետո խոսելով Հարոյանի խաղային որակների մասին, Հայաստանի հավաքականի գլխավոր Կապառոսը մասնավորապես նշել էր․ «Հարոյանը հարյուր տոկոսանոց կենտրոնական պաշտպան է։ Նա հա հստակ է տիրապետում է գրոհները կասեցնելու մեթոդներին, ինչի արդյունքում պաշտանական օղակը անվտանգության բարձր աստիճան է ստանում։ Հարոյանի գործողություններն էֆեկտիվ են նաև օդային պայքարում։ Այս ֆուտբոլիստը բավական սահուն կերպով կարողանում է փոխել դիրքը և արդյունավետ է ոչ միայն պաշտպանական գործողությունների ժամանակ։ Հա հիանալի հարվածների է տիրապետում աջ ոտքով։ Հարոյանն այն խաղացողներից է, ովքեր քաշում են խաղային մեքենան։Հարոյանն ունի առաջատարին բնորոշ բոլոր հատկանիշները և կարծում եմ կարճ ժամանակում կադապտացվի նոր թիմում»։ Կապառոսը վստահ է, որ Հարոյանը «Կադիսի» համար լուրջ ձեռքբերում է։ Ի դեպ, իսպանացի մասնագետն անդրադարձել էր նաև Հարոյանի մարդկային որակներին։ «Այս տղան օժտված է մարդկային բարձր հատկանիշներով։ Նա օգնում և աջակցում է այն շրջանի երեխաներին, որտեղ մեծացել է։ Թիմում ոչ պակաս կարևոր են նաև մարդկային որակները»,- ավելացրել էր Կապառոսը։ Վերջինս ըստ էության ներկայացրել էր Հարոյանի բոլոր դրական որակները։ Ամրապնդվելով «Կադիսի» հիմնական կազմում Հարոյանը դարձավ նաև առաջին հայ ֆուտբոլիստը որը գոլի հեղինակ դարձավ իսպանական բարձրագույն լիգայում։

Ինչևէ, լավագույնի կոչմանն արժանի էր նաև Էդուրդ Սպերցյանը։ Բոլորովին վերջերս Սպերցյանը ճանաչվեց Ռուսաստանի Ազգային լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Մեկ տարի առաջ այս ֆուտբոլիստը խաղում էր «Կրասնոդարի» երկրորդ թիմում, իսկ այսօր դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանների շարքում։ Ավարտվող տարում 21-ամյա Սպերցյանը արժանացավ երկրորդ տիտղոսին։ Կան բոլոր նախադրյալները, որ մոտ ապագայում մեր հավաքականն ունենա ընդգծված առաջատար ի դեմս Սպերցյանի։ Ինչ վերաբերվում է Հենրիխ Մխիթարյանին, ապա վերջինս այս պահին շարունակում է մնալ Հայաստանի ամենաբարձրակարգ ֆուտբոլիստը։ Ընթացիկ մրցաշրջանում նա կայուն ելույթներով աչքի ընկավ «Ռոմայում», ապացուցելով որ շարունակում է մնալ Ա սերիայի լավագույն կիսապաշտպանների շարքում։ Ազգային թիմում սակայն Մխիթարյանին չհաջողվեց բարձր արդյունքներ գրանցել։ Նրա մասնակցությամբ այս տարի Հայաստանի ազգային թիմը որևէ հաղթանակ չտարավ։

Այո, գոյություն ունեն օբյեկիվ պատճառներ, բայց․․․։ Օգտվելով առիթից «Առաջին լրատվական»-ը շնորհավորում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում լավագույն եռյակում տեղ գտած բոլոր ֆուտբոլիստներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում