Tuesday, 23 04 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան

4,2 տոկոս տնտեսական աճը թույլ չի տալիս ասել, որ մեր տնտեսությունը վերականգնվել է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը

Պարոն Թունյան, 2021-ը ավարտում ենք 4,2 տոկոս տնտեսական աճով: Ինչպե՞ս եք գնահատում:

Տարին դեռ չենք ամփոփել, բայց ամենայն հավանականությամբ տնտեսական 2021 թվականին կլինի 4,5 տոկոսի սահմաններում: Նախնական պլանավորված ցուցանիշի համաձայն, որը 2021-ի բյուջեով էր նախատեսված, իհարկե, մենք ավելի բարձր աճ ենք ունեցել, բայց հետագայում ճշգրտված ցուցանիշից՝ 6-6,5 տոկոսից, ավելի ցածր աճ եղավ: Բացի այդ, եթե համեմատում ենք նախորդ տարվա 7 տոկոս անկման հետ, բնականաբար, 4,2 տոկոս տնտեսական աճը թույլ չի տալիս ասել, որ մեր տնտեսությունը վերականգնվել է: Այս առումով, իհարկե, գտնում եմ, որ շատ ավելի լավ կլիներ, եթե տնտեսական աճի ցուցանիշն ավելի բարձր լիներ:

Պարոն Թունյան, ներդրումների բում չեղավ Հայաստանում, թեև Էկոնոմիակայի նախարարը այդպիսի բում էր խոստանում։ Ինչո՞ւ, ինչն է խանգարում այսօր ներդրողներին Հայաստանում ներդրումներ անելու համար։

Թույլ տվեք ես չմեկնաբանեմ տարբեր պաշտոնյաների, մասնագետների կողմից հնչած ձևակերպումները: Այո, մենք ներդրումների այդպիսի թռիչքաձև աճ չենք գրանցել, բայց նաև ուզում եմ ասել, որ նախորդ տարվա համեմատ ունենք ներդրումների էական աճ: Այս դեպքում էլ ճիշտ կլինի, որպեսզի մենք սպասենք տարին ամփոփվի, նոր հասկանանք և սկսենք մեկնաբանություններ անել:

Ավելին, այդ ներդրումները անգամ չեն վերադարձել 2019-ի մակարդակին։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը ներդրողների համար գայթակղիչ դառնալ։ Նախկինում նշվում էր անհավասար պայմանները ներդրողների համար, կոռուպցիան և այլն։ Հիմա ի՞նչն է խանգարում։

Ներդրողներին բավականին շատ գործոններ են խանգարում, և առաջին հերթին այդ գործոնների թվում անվտանգային խնդիրներն են, անորոշությունը, բնականաբար նաև կորոնավիրուսի ազդեցությունը, որ դեռ ամբողջությամբ չի ավարտվել, որ ամբողջ աշխարհի ներդրողներին զգուշավորության մեջ է պահում: Բայց հույս ունեմ, որ 2022 թվականին իրավիճակն ավելի կայուն կլինի, քան այժմ և նաև մեր ձեռնարկած քայլերի շնորհիվ մրցակցային միջավայրը, ներդրումային միջավայրը ավելի գրավիչ կդառնա:

Չեմ կարող ասել՝ 2019-ի մակարդակին վերադարձել են, թե ոչ: Պետք է մենք տարին ամփոփենք, նոր տեսնենք, թե ցուցանիշն ինչպիսին է: Երկրորդ, մի քանի օր առաջ մեր հանձնաժողովի նիստում անգամ մեր ընդդիմադիր գործընկերները նշեցին, որ անհրաժեշտ է հստակեցնել՝ մենք ընդհանրապես ներդրում ասելով ինչ ենք հասկանում և հասկանանք, թե որ ցուցանիշն ենք հիմք վերցնում, համեմատում ու դրա վրա վերլուծություն անեմ, թե արդյոք նվազել է, թե աճել է:

Բազմաթիվ քայլեր են կատարվել ու կատարվում ներդրումների աճին նպաստելու համար: Դրանք հաջորդ տարի էլ կշարունակվեն: Դա հարկային դաշտի բարելավումն է, բյուրոկրատական մեխանիզմների վերացումը, ներդրողների համար ավելի հեշտ պայմաններ ստեղծելը: Նաև պետք է աշխատանք։ տարվի, որպեսզի ներդրողները, որոնք պատրաստ են Հայաստանում ներդրումներ անել, իրենք կարողանան իրավիճակին լիարժեք ծանոթանալ: Այսինքն մենք էլ պետք է մեր տնային աշխատանքը կատարենք ու ներդրողներին հուշենք, ցույց տանք, օգնենք, թե որտեղ ինչ վիճակ ունենք, որոնք են հեռանկարային: Այսինքն բոլոր առումներով լայն աշխատանքի տեղ կա ու կարվի:

Եվ այս առումով, որո՞նք պետք է լինեն 2022-ին անելիքները։

Գիտեք, որ հաջորդ տարի մենք բյուջեով նախատեսել ենք 7 տոկոս տնտեսական աճ և այդ 7 տոկոս տնտեսական աճի մեջ բավականին մեծ դեր են խաղալու կապիտալ ծախսերը, որոնք պետությունը պետք է կատարի: Մենք աննախադեպ չափով՝ 60 տոկոսով ավելացրել ենք կապիտալ ծախսերը, և գլխավոր անելիքը պետության կողմից այդ ծախսերը լիարժեք, ամբողջ ծավալով, արդյունավետ իրականացնելն է, և դրան զուգահեռ, բնականաբար, ենթակառուցվածքների, հարկային օրենսդրության, մրցակցային միջավայրի ու այլ ուղղություններով աշխատանքը շարունակելը: Այս ամբողջը կոմպլեքսը, ես համոզված եմ, որ իր արդյունքը կտա ու 2022-ին մենք արդեն լիարժեք կկարողանանք խոսել, որ ճգնաժամից վերականգնել ենք ու գնում ենք զարգացման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում