Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Անդրեա Վիկտորին. «ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը սոցիալ տնտեսական զարգացման և ներդրումների ոլորտում»

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ուղերձն Ամանորին ընդառաջ

Տոնական օրերը մոտենում են, և շուտով անցյալում կթողնենք մարտահրավերներով լի ևս մի տարի։

Քովիդ համավարակը շարունակում էր հետևանքներ թողնել առողջության, տնտեսական ապահովության և սոցիալական բարեկեցության վրա ամբողջ աշխարհում։ Լեռնային Ղարաբաղում պատերազմից ստացած վերքերը և փխրուն անվտանգության զգացողությունը դեռևս առկա են։ Մենք գիտակցում ենք, որ դժվարությունները դեռ չեն ավարտվել։

Խոսելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ամբողջ անձնակազմի անունից՝ կարող եմ հավաստիացնել, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվար իրավիճակում աջակցելու ուղղությամբ։

ԵՄ-ն շարունակում է աշխատել՝ մեղմացնելու համավարակի և պատերազմի հետևանքները և օգնելու բարելավել հայաստանցիների կյանքը, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսական աճ։

ԵՄ-ն արագ արձագանքեց Հայաստանի և նրա քաղաքացիների հրատապ կարիքներին Քովիդ-19 համավարակի ժամանակ։ Մոտ 100 մլն արժողությամբ «Թիմ Եվրոպա» փաթեթը տրամադրվեց ոչ միայն Կառավարությանը բյուջետային աջակցության ձևաչափով, այլև ավելի քան 3000 անապահով տնային տնտեսություններին նպատակային սոցիալական օգնության միջոցով։ Մենք դյուրին դարձրեցինք առցանց կրթությունը 350 երեխայի համար և աջակցություն տրամադրեցինք ավելի քան 1000 փոքր ու միջին բիզնեսի՝ օգնելով նրանց մշակել նոր թվային մոտեցումներ։ Հիվանդների բժշկական խնամքի համար կարևոր բժշկական սարքավորումներ տրամադրվեցին հիվանդանոցներին և լաբորատորիաներին։

ԵՄ անդամ պետությունների հետ միասին մենք շարունակեցինք աջակցություն տրամադրել տարածաշրջանում հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչությանը։

ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը սոցիալ տնտեսական զարգացման և ներդրումների ոլորտում աջակցության ցուցաբերման միջոցով։

Սիրելի՛ հայաստանցիներ, Հուսով եմ, որ նոր տարին կլինի խաղաղ և որ կվերգտնեք ձեր ուժը հանուն ձեզ, ձեր սիրելիների և Հայաստանի։ Թող Նոր տարին բոլորիս դարձնի ավելի լավը և ավելի տոկուն, և հուսով եմ՝ ավելի պայծառ օրեր կգան։

Շնորհակալություն:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում