Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Արցախի հետ չեն նստում ու հարց քննարկում, վարչապետի հայտարարությունները մեզ մտահոգել են․ Վահրամ Բալայան

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումը Արցախի Հանրապետության ինքնիշխանության և անկախության հարցում, հայտարարում է՝ անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները»: Այդպես է եզրափակվում Արցախի հանրապետության խորհրդարանի հայտարարությունը, որն ընդունվել է դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստում և որն ըստ էության պատասխան է Հայաստանի վարչապետի հայտարարությունների, որ արցախյան հարցի, բանակցային ժառանգության վերաբերյալ նա արել էր դեկտեմբերի 24-ի ասուլիսում:

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց՝ Արցախի խորհրդարանականներին մտահոգել են վարչապետի հայտարարությունները և իրենք պարզապես չէին կարող չարձագանքել․Որոշակի գնահատական է տրվել Ազգային ժողովի կողմից։ Դա չի ենթադրում ինչ-որ նոր քայլեր։ Նոր քայլը միայն այն է, որ պետք է աշխատել, կորցրածը վերականգնելու, նորից փորձել բանակցությունների գործընթացի մեջ մտնել ու Արցախի կարգավիճակի հետ կապված հարցերը քննարկել»։

Վահրամ Բալայանն ընդգծեց՝ խնդիրն այն է, որ Արցախի հետ չեն նստում հարց քննարկում․«Մենք չգիտենք ընդհանրապես այդ բանակցությունների, քննարկումների ժամանակ ինչ հարցեր են շոշափվում։ Վարչապետի տեսակետը, որ արտահայտվեց՝ պարզապես մտահոգություն առաջացրեց, որ հնարավոր է  նմանատիպ հարցեր քննարկվում են նաև հանդիպումների ժամանակ։ Իհարկե դա մտահոգիչ է բոլոր առումներով, որովհետև անմիջապես բխում է արցախահայության անվտանգության, կարգավիճակի ու հարակից հարցերից»։

Դիտարկմանը՝ արդյոք Արցախում նման մտահոգություններ չկային, երբ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցությունների սեղանից, մեր զրուցակիցը պատասխանեց․«Խնդիրն այն է, որ 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել, ըստ որի, Հայաստանի Հանրապետությունը բացառել է որևէ բանակցություն, որևէ փաստաթղթի ստորագրում, որը կապված կլինի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հետ։Այսինքն՝ նմանատիպ փաստաթուղթ ընդունվել է։ Այդ տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն ապացուցել են, որ ի զորու են լինել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Հիմա այլ իրավիճակ է։Գաղտնիք չէ, որ ՀՀ բանակը, զորքը կանգնած էր Արցախի Հանրապետությունում։ Այսօր դա չկա, հայկական բանակն ըստ էության հանված է Արցախից։ Եվ դրանից բխող հազար ու մի մտահոգություններ են առաջանում։ Բանակցային գործընթաց ըստ էության չկա, եղածն էլ մենք տեղյակ չենք, թե ինչ է։ Սրանք հարցեր են, որոնք անընդհատ մտահոգություններ են առաջացնում։ Բնականաբար շատ նորմալ երևույթ է, երբ այդ տարածաշրջանում ապրող մարդը մտածում է իր, իր երեխայի ու հարազատի մասին, անմիջապես նաև երկրի ճակատագրի մասին։ Այնպես որ նորմալ արձագանք է։ Մյուս կողմից կարևոր է, որ վերականգնվի Արցախի սուբյեկտայնությունը։ Այսինքն՝ Արցախի թե՛ օրենսդիր ու թե՛ գործադիր իշխանություններն իրենց գործառույթները հստակ սկսեն իրականացնել և Հայաստանի Հանրապետության հետ ունենան այն ջերմ հարաբերությունները, որ եղել է վերջին տասնամյակների ընթացքում»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում