«Ֆրանսիական ընտրություններից Հայաստանի համար մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ»,-տեսակետ է հայտնում ֆրանսահայ լրագրող, հետազոտող Տիգրան Եգավյանը։ Նա դրական է գնահատում նախագահի թեկնածուների այցը Հայաստանը։ Հիշեցնենք՝ վերջերս տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Մի քանի օրվա տարբերությամբ նախորդել էր Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Էրիկ Զեմուրի այցը մեր երկիր: