Թուրքիայի հարավ-արևելքում սկսվում է Eren հակաահաբեկչական գործողության նոր փուլը և գործողությանը մասնակցում են Թուրքիայի ներքին գործերի նախարարության ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատի հարյուրավոր զինծառայողներ:
Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, սկսվել է Eren հակաահաբեկչական գործողության 13-րդ փուլը:
Ռազմական գործողության մեջ ներգրավված է թուրքական ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատի 516 անդամ։