Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Դուք վերջն եք, Ձեր նմանը չկա․ ՀՖՖ-ի քվեարկության «ֆանտաստիկ» արդյունքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր ամփոփեց «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ: 54 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: 45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Ի՞նչպես գնահատել քվեարկության արդյունքները։ Այն, որ Խոակին Կապառոսը Հայաստանում աշխատող լավագույն մարզիչն է կարծում ենք անհերքելի է։ Նախորդ տարի Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը պատմական հաջողության հասավ հաղթող դառնալով Ազգերի լիգայի C դիվիզիոնում։ Այո, անցյալ տարի Կապառոսը մրցակցությունից դուրս էր և արժանիորեն ճանաչվեց լավագույն մարզիչ։ Այս տարի Հայաստանի ազգային հավաքականը Կապառոսի գլխավորությամբ ցնծության պահեր պարգևեց բոլորիս։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում Լիխտենշտեյի, Իսլանդիայի և Ռումինիայի նկատմամբ տարած մեկնարկային հաղթանակներից հետո թվում էր թե մեր ազգային թիմը պատրաստ է և կարող է նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Բոլորս հավատում էինք, Կապառոսին և մեր ֆուտբոլիստներին։

Ընտրական փուլի հաջորդ 7 հանդիպումներում, սակայն Հայաստանի հավաքականը ձախողվեց վաստակելով ընդամենը 3 միավոր։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականի արդյունքը բավարար կարելի է համարել ընտրական շրջափուլում։ Բայց արդյո՞ք Կապառոսի գրանցած արդյունքը բավարար է նրան տարվա լավագույն մարզիչ ճանաչելու համար։ Արդյոք Երևանում Հյուսիսային Մակեդոնիայից 0։5 հաշվով կրած պարտությունից հետո կարելի է ասել, որ Կապառոսը արժանի էր լավագույնի կոչմանը։ Պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը։ Ցավալի է թերևս, որ մենք գործ ունենք անառողջ ֆուտբոլային հասարակության հետ։ Փորձենք պարզաբանել ինչու։ Կապառոսին տարվա լավագույն մարզիչ համարողները կարծում ենք ֆուտբոլից այնքան էլ լավ չեն հասկանում։ Եթե մարզչին չի հաջողվում լուծել թիմի առջև դրված խնդիրը, ապա նա չի կարող հավակնել լավագույնի կոչմանը, ուղղակի չի կարող։ Կապառոսը մինչև Հյուսիսային Մակեդոնիայի հետ երևանյան խայտառակ հանդիպումը խոսում էր երկրորդ տեղը գրավելու հնարավորությունների մասին։ Իսպանացի մասնագետին չհաջողվեց լուծել խնդիրը իսկ վերջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը բաց թողեց 9 գնդակ խփելով ընդամենը մեկը։ Թող չթվա թե մենք փնովում ենք իսպանացի մասնագետին։ Բնավ ոչ։ Ունենք այն ինչ ունենք և իրավիճակին նայում ենք բաց աչքերով։ Կրկինում ենք Հայաստանում Կապառոսի «կալիբրի» մասնագետ չկա, բայց դա չի նշանակում, որ նրա արդյունքը լավագույնն է։ Կա մտավախություն, որ Կապառոսի օգտին քվեարկությունը կարող է ուղղորդված լինել։ Ընդունենք, որ հնարավոր պատվեր կատարողները շատ ավելի վտանգավոր են ֆուտբոլից լավ չհասկացողներից։ Քվեարկության, ըստ էության ֆանտաստիկ արդյունքներից հետո մնում է թերևս շնորհավորել ՀՖՖ-ի ղեկավարությանը և ասել, Դուք վերջն եք, Ձեր նմանը չկա։ Խոսենք նաև երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Դիմտրի Գունկոյի մասին։ Վերջինիս գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում 15-րդ տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Արդյո՞ք այս արդյունքը բավարար է նրան երկորդը ճանաչելու համար։ Այս հարցի պատասխանը ևս թողնում ենք ընթերցողի հայեցողությանը։ Լավագույն մարզիչը պետք է որոշվի մասնավորապես արդյունքների հիման վրա։ «Առաջին լրատվական»-ը մշտապես զերծ մնալով նման մակարդակի քվեարկություններրին մասնակցելուց, տարվա լավագույն մարզիչ է համարում Վարդան Բիչախչյանին։Այս մասնագետի գլխավորությամբ «Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը, Կոնֆերենցիաների լիգայում պայքարից դուրս թողեց հունգարական ուժեղագույն թիմերից «Ֆեհերվարին»։ Վերջինիս կազմում ընդգրկված են Հունգարիայի հավաքականի 5-6 ֆուտբոլիստներ որոնք մասնակցել էին Եվրո-2020-ին։ Եվ ընդհնարապես Բիչախչյանի գլխավորած թիմերը մշտապես աչքի են ընկել կայուն և որակյալ խաղով։ Երկրորդ տեղում տեսնում ենք Ալեքսանդր Գրիգորյանին, որը կարճ ժամանակ աշխատելով «Ալաշկերտում» հասավ պատմական հաջողության։ Մասնավորապես թիմը նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եվրագավաթներում հասավ մինչև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Գրիգորյանն կարող էր լինել նաև լավագույնը, սակայն նրա աշխատանքը «Ալաշկերտում» կարճ տևեց։

Ի տարբերություն Բիչախչյանի արդյունքի, Գրիգորյանի գրանցած արդյունքը դրվագային էր։ Եվ վերջապես, երրորդ տեղում տեսնում ենք Վարազդատ Ավետիսյանին։ Վերջինիս հաջողվեց Մ-19 տարեկանների հավաքականի հետ հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը նվաճելով Էլիտ ռաունդի ուղեգիր։ Սա լուրջ և խրախուսման արժանի արդյունք է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում