Ռուսաստանը կնքել Է Կալաշնիկովի նոր ԱԿ-19 ինքնաձիգի առաջին արտահանական պարտավորագրերը, որն ստեղծվել Է ՆԱՏՕ-ի փամփուշտների համար: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերյա Ռեշետնիկովան:
«Այդ արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն Է դրսեւորվել: Բացի այդ, 2021 թվականին արդեն կնքվել են ԱԿ-19-ի արտահանական մատակարարումների առաջին պարտավորագրերը»,-պատմել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
ԱԿ-19-ն առաջին անգամ արտասահմանում ներկայացրել են IDEX-2021 ցուցահանդեսում, որը փետրվարին տեղի Է ունեցել Աբու Դաբիում: Նոր ինքնաձիգն ստեղծել են ԱԿ-12-ի հիման վրա, բայց ՆԱՏՕ-ի 5,56X45 միլիմետր տրամաչափի փամփուշի համար:
ԱԿ-19-ը հանդերձված Է Պիկատինիի շերտաձողերով, օրիգինալ կոնստուկցիայի փոխագուցավոր խզակոթով, նոր դիօպտրական նշանոցով եւ անաղմուկ եւ անբոց հրաձգության արագ հանվող սարքով: Ինքնաձիգը հուսալի եւ արդյունավետ Է շոգ խոնավ կլիմայի եւ փոշոտ պայմաններում: Ավելի վաղ «Կալաշնիկով» կոնցեռնում հայտարարել են, թե հույս ունեն, որ դրանով կհետաքրքրվեն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի այն երկրները եւ ոչ միայն, որոնց բանակներում օգտագործվում են 5,56X45 միլիմետր տրամաչափի փամփուշտները: