Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Արցախի առողջապահության նախկին նախարարը վերականգնել է պետությանը պատճառած 5 մլն-ից ավելի գումարի վնասը

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ԱՀ առողջապահության նախկին նախարարը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դժգոհ լինելով ԱՀ առողջապահության նախարարության կողմից հիմնադրված «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի գործունեությունից և ունենալով նրան աշխատանքից ազատելու անձնական նպատակ ու իր համոզմամբ աշխատանքից ազատելու հիմքեր, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու փոխարեն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 05.08.2020թ. ԱՀ առողջապահության նախարարության անունից ստորագրել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ ընկերություն) գործադիր տնօրենի հետ կնքված թիվ 349 առ 04.04.2019թ. աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ որպես գործատուի ներկայացուցիչ պետության անունից ստանձնելով աշխատանքային պայմանագրով նախատեսված՝ չաշխատած ողջ ժամկետի համար գործադիր տնօրենի պաշտոնային դրույքաչափով սահմանված աշխատավարձի գումարը միանվագ վճարելու պարտավորություն, որի հետևանքով Արցախի Հանրապետությունից հօգուտ աշխատողի բռնագանձվել է ընդհանուր 5.591.357 դրամ գումար՝ այդ կերպ պետությանը պատճառելով էական գույքային վնաս:

Վերը նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման համար ԱՀ առողջապահության նախկին նախարարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում` ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման մեղադրանքով:

Նախաքննության ընթացքում ԱՀ պետական բյուջե է վերադարձվել պետությանը պատճառված վնասը՝ 5.591.357 դրամ գումարը:

Նկատի ունենալով՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձանց առնչությամբ ԱՀ դատախազության կողմից որդեգրված միասնական և համընդհանուր քրեական քաղաքականությունը, հիմք ընդունելով ենթադրյալ հանցանք կատարած անձի կողմից 2020թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին առողջապահական ոլորտում իրականացված աշխատանքների ակտիվ համակարգումը և անձնական մասնակցությունը, ներկայումս պետական ծառայության մեջ չգտնվելը, պետությանը պատճառված վնասը լրիվ վերականգնված լինելը և կատարած արարքի համար զղջալը, քրեական գործով հսկող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից որոշում է կայացվել ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում