Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսում հնչած մի շարք արտահայտություններ դեկտեմբերի 26-ին ստացան ուշագրավ զարգացում Արցախից: Արցախի նախկին պաշտոնյաներ, Արցախի խորհրդարանական ուժեր, Արցախի գործող նախագահը, արտգործնախարարը արեցին հայտարարություններ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, քննադատելով Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ու շեշտելով, որ Արցախի ինքնիշխանությունը չունի այլընտրանք: Սրան ի պատասխան գրառում արեց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ իր համար առնվազն տարակուսելի են իր ասուլիսում արտահայտած մտքերի որոշ արձագանք-մեկնաբանություններ, քանի որ ինքը ասուլիսում ընդամենը արձանագրել է այն բանակցային բովանդակությունը, որը եղել է մինչեւ 2018 թվականի ապրիլ, այսինքն մինչեւ իր վարչապետ դառնալը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: