Ինչպես փոխանցում է The Press Association գործակալությունը, կայծակի հետևանքով յոթ մարդ է զոհվել Հարավային Աֆրիկայում: Դեպքը տեղի է ունեցել քույրական դպրոցների ամենամյա հանդիսավոր հավաքի ժամանակ: Առողջապահության նահանգային նախարար Բոնգինկոսի Ռադեբեի խոսքերով, մահացածների մեջ է նաև 4-ամյա մի երեխա: Մնացածը մեծահասակ են, այդ թվում` դպրոցի ուսուցիչները: Ռադեբեի խոսքերով, ևս 40 հոգի վիրավորվել են: