Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19-ով ախտահարման 986 նոր դեպք, մահացել Է 71 հիվանդ: Այդ մասին, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 925 հազար 254 դեպք, 13 հազար 583 մարդ դարձել Է COVID-19-ի զոհ:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 3193 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 885 հազար 56 հիվանդ: Թբիլիսիում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել Է ախտահարման 542 նոր դեպք:
Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 26 հազար 689-ի, նրանցից 5070 մարդ ստացիոնար բուժման կարիք ունի, 1269-ի վիճակը ծանր Է, նրանցից 294 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 903 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 20 հազար 716 մարդ բուժընթաց Է անցնում տանը:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 43 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 31 հազար 854 հոգի: Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 19 հազար 701 թեստ. 12 հազար 838-ը՝ հակագենի, 6 հազար 863-ը՝ ՊՇՌ-թեստ:
Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), դեկտեմբերի 26-ի տվյալներով, կազմում Է 5,0 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 5,86 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 5,13 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: COVID-19-ի օմիկրոն նոր շտամը երկրում գրանցվել Է 2021 թվականի դեկտեմբերի 20-ին, հաղորդել Է Sputnik-ը: