Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Արցախի խորհրդարանը շանտաժի և քաղաքականության ճամփաբաժանում

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումը Արցախի Հանրապետության ինքնիշխանության և անկախության հարցում, հայտարարում է՝ անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները»: Այդպես է եզրափակվում Արցախի հանրապետության խորհրդարանի հայտարարությունը, որ ընդունվել է դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստում և որն ըստ էության պատասխան է Հայաստանի վարչապետի հայտարարությունների, որ արցախյան հարցի, բանակցային ժառանգության վերաբերյալ նա արել էր դեկտեմբերի 24-ի ասուլիսում:

Արցախի խորհրդարանի ուժերը միանգամայն ունեն այդ հայտարարությունների քննադատության, դրանց թեմայի վերաբերյալ սեփական կարծիքի և քաղաքական գնահատականի իրավունք: Ի վերջո, հենց դրա համար են նրանք մոտ երեսուն տարի Արցախի քաղաքական ուժ, Արցախի խորհրդարան, արցախյան քաղաքական դաշտ: Եվ այստեղ է գլխավոր հարցը՝ ինչու՞ են նրանք այդ մոտ երեք տասնամյակից վերջին մոտ երկու տասնամյակը հիմնականում աչքի ընկել ոչ թե քաղաքականությամբ, այլ լռությամբ: Առավել ևս, երբ Արցախի քաղաքական ուժերը թերևս տեղյակ են եղել բանակցային գործընթացի այն ոչ շահեկան տրանսֆորմացիայից, որ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին: Իհարկե այս պարագայում ժամանակ չծախսենք այդ հարցադրումը անելու համար՝ «թե ինչո՞ւ չէին խոսում Սերժի ժամանակ»: Այդ «ստանդարտ» հետհեղափոխական ձևակերպման տեղը և ժամանակը չէ:

Ամբողջ հարցն այն է, որ Արցախի խորհրդարանը ներկայիս հայտարարությունից հետո ուղղակի պարտավոր է զբաղվել քաղաքականությամբ: Իսկ քաղաքականությամբ զբաղվելն էլ պարզապես Արցախի խորհրդարան լինելն ու պատգամավորական մանդատի սոցիալական հմայքը տնօրինելը չէ: Արցախի խորհրդարանը կատարել է մի քայլ, որի կոնցեպտուալ շարունակության բացակայության պարագայում այդ քայլը դառնում է Հայաստանի քաղաքական ղեկավարության հասցեին պարզ շանտաժ, ոչ ավելին, ինչպիսին օրինակ իրենց թույլ են տալիս Ադրբեջանը կամ այլ արտաքին խմբեր: Արցախյան քաղաքական սուբյեկտությունը Հայաստանի քաղաքական ղեկավարության հայտարարությունների «մոնիտորինգը» և ստացված արդյունքից բխող լռությունը կամ դժգոհ հայտարարությունը չէ, այլ արցախյան հարցի բարդ գործընթացում սեփական շահերի սպասարկմանն ուղղված քաղաքական բովանդակության մշակումն ու միջազգայնացման ջանքը, որը կարող է մի կողմից հետաքրքիր լինել առնվազն միջնորդ երկրների համար, մյուս կողմից նրանց համար ձևավորել Արցախի ժողովրդի տարրական իրավունքների հանդեպ պատասխանատվության նոր միջավայր: Հասկանալի է, թե ինչու՞ են հիմնականում լռել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Լռել են, որովհետև դա էր Հայաստանում ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգի շահառուի կարգավիճակ ստանալու գինը: Այդ համակարգը կայացրել էր իր ընտրությունը, որ ամեն ինչի գինը պետք է վճարեն Հայաստանն ու Արցախը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում