Իրավապաշտպան Նատալյա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Հայաստանում ոստիկանության կողմից ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը շարունակում է լուրջ խնդիր մնալ, նշեց, որ զեկույցում ամեն ինչ ճիշտ է արձանագրված: Միաժամանակ հասկանալի է, որ դա մեզ համար ուրախանալու առիթ չէ:
«Ինչ վերաբերում է կառավարության պատասխանին՝ մի բան է ասելը, այլ բան՝ անելը: Եթե քայլերը չեն երևում կամ թույլ են, կամ ժամանակին չեն արվում, կամ խոսքը խոսքի համար է ասվում և գործին չի համապատասխանում… Ցավոք սրտի, մեզ մոտ ոստիկանը համակարգի մի մասն է և, եթե համակարգում գործում է, ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի օրենքը, ուրեմն Հայաստանի միջազգային պարտավորություններն են, փաստորեն, հարվածի տակ դրվում: Իսկ նման երևույթը շատ տխուր է բոլորիս համար:
Բայց, ամեն դեպքում, միջազգային կազմակերպությունների նման գնահատականները, ցավոք սրտի, ճիշտ են»,- ավելացրեց Նատալյա Մարտիրոսյանը:










































