Thursday, 28 03 2024
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

Հայաստանն ու Վրաստանը չունեն այդ «ճեղքմանն» այլընտրանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած աշխատանքային այցը ըստ էության անցավ հայ-վրացական փոխայցերի թերևս «ավանդական» անտուրաժով, որում դրսևորվում է թե երկկողմ հարաբերության փոխադարձ քաղաքական շահագրգռությունը, թե նաև անձնական հարաբերությունների ջերմ բնույթը, որ կա երկու երկրների ղեկավարների միջև: Այդուհանդերձ, սա երկկողմ հարաբերության և ներուժի ծավալման անհրաժեշտ, սակայն ամենևին ոչ բավարար պայման է: Այն, ինչ պետք է կառուցվի դրա վրա՝ դեռևս կարծեք թե գոյություն չունի: Գոյություն չունի հայ-վրացական հարաբերության ծանր առանցք, որը թույլ կտա այդ հարաբերությունը առանձնացնել կովկասյան ռեգիոնում:

Առանձնացնելն այս դեպքում ամենևին պետք չէ ընկալել այսպես ասած կղզիանալու, փակվելու, կամ ընդհանուր միջավայրից սահմանազատելու իմաստով: Խոսքը որակապես առանձնացնելու, այսպես ասած հայ-վրացական հարաբերության տնտեսա-քաղաքական և ինչու ոչ, նաև՝ ռազմա-քաղաքական դիմագիծ կերտելու մասին է, որը պետք է լինի առարկայական ծրագրերի շուրջ աշխատանքի տեսքով: Այդ խնդիրը հատկապես սուր է դրսևորվում ռեգիոնում, որ հիմնավորապես վերաձևվել է Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո, դրա հետևանքով: Եվ այդ վերաձևումը գործնականում շարունակվում է արդեն քաղաքական տիրույթում: Այստեղ ահա, Երևանն ու Թբիլիսին ունեն այդ առարկայական առանցքի խնդիրը, որը թույլ կտա համատեղ գործնական ներուժը դարձնել Կովկասի ռեգիոնալ «բնութագրիչներից» մեկը, այդպիսով ստեղծելով իրավիճակ, երբ հարկ կլինի հաշվի նստել այդ ներուժի հետ ընդունել դրա գոյությունն ու մշակել արդեն դրա հետ հարաբերվելու մոտեցումներ և հարկ եղած դեպքում կոնցեպտներ:

Խոսքը ռեգիոնում մյուս խաղացողների մասին է, որոնք այժմ փորձում են իրավիճակը պարփակել սեփական առանցքներով, իսկ Երևանն ու Թբիլիսին դիտարկել այստեղ առավելապես «խնամակալության» ենթակա շրջանակում: Ահա այստեղ է, որ հիմնարար հարցեր են առաջանում ԱՄՆ մոտեցման հետ կապված, որը նախնական ուրվագծում ստացավ Ջո Բայդենի նախաձեռնած ժողովրդավարության Վեհաժողովին այս ռեգիոնից միայն Հայաստանին ու Վրաստանին մասնակցության հրավերի տեսքով: Եթե Երևանն ու Թբիլիսին այստեղ անկարող լինեն մշակել Վաշինգտոնի հետ քննարկումների համատեղ կոնցեպտ, և ըստ այդմ համարժեք վերաբերմունք և արձագանք ստանալ նաև Վաշինգտոնից, ապա ամերիկյան հրավերը կարող է դառնալ ավելի շուտ ավելորդ գլխացավանք, քան ռեգիոնում «դիմագիծ» ձևավորելու և այն ճանաչելի դարձնելու հնարավորություն: Այստեղ իհարկե բարդությունն այն է, որ համատեղ աշխատանքի մշակումը պետք է ենթադրի առավելագույնս շրջանցել այն սուր անկյունները, որ աշխարհաքաղաքական իմաստով առկա են Հայաստանի և Վրաստանի արտաքին վեկտորների հասկանալի տարամետության պայմաններում: Այս աշխատանքը սակայն չունի այլընտրանք, որովհետև կան հիմքեր ենթադրելու, որ թե Հայաստանը, թե Վրաստանը կարող են որոշակիորեն ստվերում հայտնվել այն մեծ, լայն քննարկումների համատեքստում, որ ծավալվում են այսօր ուկրաինական ճգնաժամի շուրջ: Ըստ այդմ, Երևանն ու Թբիլիսին պետք է կարողանան գտնել ռեգիոնալ միջավայրի աստիճանական ճեղքման թե բովանդակային, թե ոլորտային դաշտերը, իհարկե դրանք համադրելի դարձնելով այն զարգացումների և գլոբալ պայմանավորվածությունների հետ, որոնք առկա են առանցքային՝ ուկրաինական կետում:

Այդ իմաստով, թե Հայաստանը, թե Վրաստանն ունեն կատարելու բավականին մեծ տնային աշխատանք, իսկ հայ-վրացական հաջորդ Վեհաժողովը պետք է թերևս ի վերջո պարունակի այդ աշխատանքի որևէ շոշափելի արդյունք գաղափարի կամ նախագծի տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում