Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԼՀԿ-ի ցանկությունը հասկանալի է, բայց փաստ է՝ անցողիկ շեմը չեն հաղթահարել. իսկ եթե նիստը լինի, հավանական է՝ հենց Մամիկոն Ասլանյանը ընտրվի

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան>> խմբակցության համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ահազանգում է, թե ինչ-որ ուժեր համայնքը տանում են կոլապսի՝ երբեք չմտածելով խոշորացված համայնքի ճակատագրի մասին՝, երբ չկա բյուջե, հաստիքացուցակ, առաջիկա ծրագրերի քննարկում: Ըստ Ասլանյանի՝ այդ ուղղորդող մարդիկ կամ ուժերը խտրականություն չեն դնում գործողությունների մեջ՝ սկսածքրեա-իրաբական ահաբեկչությունից, մինչև դատա-իրավական համակարգի տոտալ անօրինականություն: Նաև՝ օգտագործում կամ մինչև վերջ ստորացնում ենում պատահի՝ պատահի՝ ոմանց իրենց կամքով, ոմանց՝ ըստ պահանջի. «Մեր աչքի առջև քաղաքական, մարդկային, շարունական հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյանը: Նրան որոշել են խայտառակել մինչև վերջ ու անվերադարձ»,-մասնավորապես գրել է Ասլանյանը:

Ընտրական օրենսգրքի մասնագետ Վարդինե Գրիգորյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ է այս օրերին տեղի ունենում Վանաձորում, կա արդյոք օրենքի խախտում,թե ոչ. «Իմ կարծիքով՝ Մամիկոն Ասլանյանն իր հայտարարության մեջ իր կալանավորումն է ներկայացնում որպես ընտրական օրենքի խախտում, բայց դա ըստ էության ընտրությունների հետ կապ չունի: Եվ ես նկատի չունեմ՝ քաղաքական չէ,  ի նկատի ունեմ, որ ընտրական օրենսդրության կարգավորումների հետ առնչություն չունի: Բայց միաժամանակ պետք է ավագանին ամեն դեպքում նիստ աներ ու ընտրեր համայնքապետ»,-ընդգծեց նա:

Մեր զրուցակցի խոսքերով՝  կարող էին ընտրել նաև Մամիկոն Ասլանյանին, դա ոչ ոք արգելել չէր կարող. «Անհակասնալի է, թե ինչու են երկարացնում, ինչու են որոշել, որ կարելի է պահանջել հետաձգել: Ինձ համար այդ պահը անհասկանալի է, որովհետև վեճի էությունը շատ հստակ է, այդտեղ առանձնապես քննելու բան չկա: Ընտրական օրենգրքի դրույթների կիրառմամբ փաստացի «Լուսավոր Հայաստանը» չի ստացել անցողիկ շեմի հաղթահարման համար բավարար ձայներ՝ անկախ նրանից, որ իրենք այլ ձև են մեկնաբանում, ասում են կան անճշտություններ: Հասկանում եմ ցանկությունը, որով իրենք դա փորձում են մեկնաբանել, բայց  փաստն այն է, որ օրենգիրքն այդպես չի կարգավորվում: Նաև փաստ է, որ վեճը պետք է լուծվեր սովորական, կոլեգիալ վեճի նման՝ առանց բողոքարկման իրավունքի, դրա համար էլ շարունակությունը հասկանալի չէ: Ինչու՞ չեն բաշխում մանդատները, ինչու՞ չի սկսվում գործընթացը՝ հստակ չէ»:

Վարդինե Գրիգորյանը հստակ արձանագրում է՝ եթե անգամ թեկնածուն կալանավորված է, ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս, որ լինի առաջին նիստ ու նրան ընտրեն համայնքապետ. «Դա խնդիր չէ, պարզապես պետք է 50 տոկոսից ավելին քվեարկեն: Եթե թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոս չստանա, քվեարկությունը կլինի առավելագույնը ստացածների մեջ: Այսինքն՝ եթե դա էլ չլինի, նորից կմասնակցեն մնացած բոլոր թեկնածուները:Եթե երկու թեկնածու են ու հավասար՝ այդ դեպքում տարիքով ավելի մեծն է ընտրվում: Ամենդ եպքում՝ ընտրվելու է: Եթե նիստը սկսվեց, արդյունքում ինչ-որ մեկն ընտրվելու է ու շատ հավանական է, որ դա լինի Մամիկոն Ասլանյանը՝ հաշվի առնելով քաղաքական պայմանավորվածությունների հնարավորությունը: Բայց փաստ է, որ նա չունի 50 տոկոս ու պետք է լինի միավորում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում