Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շուրջ Բաքվի «անհանգստությունները» քաղաքական խաղարկման փորձ են

Անցած շաբաթ Կիպրոսում Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ռազմական համագործակցության եռակողմ ծրագրի շրջանակներում համատեղ զորավարժություններ են անցկացվել:

Special Precision Sniper զորավարժությունների նպատակն էր բարձրացնել հատուկ նշանակության զինվորական ստորաբաժանումների զինվորների և սպաների մարտական պատրաստվածությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել ժամանակակից միջոցների օգտագործմանը, որոնք նպաստում են միջին և մեծ հեռավորության վրա դիպուկահարների կրակոցների ճշգրտությանը: Այս հարցում հայ հատուկ ջոկատայիններին կարող է շատ օգտակար լինել Հունաստանի և Կիպրոսի ազգային գվարդիաների դիպուկահարների հարուստ փորձը։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սևիլ Միկայիլովան վերջերս հայտարարել էր, որ «Հունաստանի և Կիպրոսի կողմից Հայաստանի հետ դաշինքի ստեղծումը վերջնական արդյունքում ուղղված է Ադրբեջանի դեմ»:

«Իհարկե, Հայաստանի՝ որևէ երկրի հետ ռազմական դաշինք կազմելը սպառնալիք է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի ազգային անվտանգության համար։ Այդ պատճառով պետք է ժամանակին վճռականություն դրսևորել և անմիջապես արձագանքել նման նենգ աշխարհաքաղաքական դաշինքներին»,-ասել է նա։

Ադրբեջանի նախագահը կարծես թե լիովին կիսում է այս տեսակետը։ Մեկ տարի առաջ Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաոս Պիպերիգկոսի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը բացահայտ դժգոհություններ էր ներկայացրել Աթենքին՝ պահանջելով հրաժարվել եռակողմ ձևաչափով Հայաստանի հետ համագործակցությունից.«Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի համագործակցության եռակողմ ձևաչափը մտահոգում է մեզ։ Իհարկե, յուրաքանչյուր երկիր անում է այն, ինչ ճիշտ է համարում։ Սակայն, կարծում եմ, որ լավ կլինի, որ եթե դուք անձամբ ինձանից լսեք․ մեզ դա անհանգստացնում է»,-հայտարարել է Իլհամ Ալիևը։ Իսկ Երևանին անուղղակի աջակցություն ցուցաբերելու համար Աթենքից և Նիկոսիայից վրեժ լուծելու համար Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «առանց վարանելու կաջակցի Թուրքիային՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազի հետախուզման հարցում»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Բաքվի անհանգստությունը պարզապես քաղաքական խաղարկման փորձ է, որովհետև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործակցությունը առնվազն տեսանելի հեռանկարում Բաքվի համար որևէ առարկայական սպառնալիք չի պարունակում մի շարք պատճառներով․«Ավելին՝ այստեղ Բաքուն պարզապես փորձում է իր ռազմական գործակցության գործողությունները ծածկել՝ մատնացույց անելով նաև Հայաստանին։ Մենք գիտենք, որ Ադրբեջանն արդեն շատ ավելի ագրեսիվ նպատակների ու գործնական ագրեսիվության տիրույթում գործակցում է Պակիստան-Թուրքիա եռակողմ ձևաչափով ու այլ ռազմական ձևաչափերով, որոնք դարձնում է իր ռազմական դիվանագիտության կամ շանտաժի քաղաքականության անմիջական գործիք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին էլ մեղադրական սլաքներ ուղղելով ստեղծել պատկեր իբրև թե ինչպես իրենք են անում, այնպես էլ Հայաստանն է փորձում տարբեր ձևաչափերով Բաքվի դեմ  որոշակի քայլեր անել․«Իրականում հասկանալի է, որ Ադրբեջանի այդ «մեղադրանքները» որևէ հիմնավորվածությունը չունեն։ Մյուս կողմից իհարկե Բաքվին կանհանգստացնի այն, որ Հայաստանը կարող է քաղաքական բազմակողմ  ձևաչափերով արտաքին քաղաքականություն վարել թե՛ անվտանգային ոլորտում և թե՛ դիվանագիտական առումով։Եվ իհարկե այս ընդհանուր տենդենցն ու հեռանկարը Բաքվին անհանգստացնում է Հայաստանի քաղաքական դիրքերի ամրացման տեսանկյունից։ Սա է Ադրբեջանի իրական անհանգստության առիթը կամ պատճառը, որովհետև որքան Հայաստանը  բազմազանեցնում է իր արտաքին քաղաքական, դիվանագիտական, նաև անվտանգային քաղաքականության վեկտորները, այնքան շատ ավելի բարդ է լինելու Ադրբեջանի համար Հայաստանի հետ քաղաքական մրցակցություն»։

Մեր այն դիտարկմանը, թե ի տարբերություն Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության, Հունաստանի ու Կիպրոսի հետ այս համագործակցությունը Ադրբեջանի համար վերահսկելի չէ, Հակոբ Բադալյանը պատասխանեց․«Ես կարծում եմ Ադրբեջանն ընդհանրապես վերահսկելիություն չունի հայ-ռուսական գործակցության առումով, բայց Ադրբեջանը շատ ավելի մեծ ազդեցություն ունի ռուսական ուղղությամբ, որովհետև գիտենք, որ այնտեղ ադրբեջանական լոբբիստական ներկայացվածությունը շատ ավելի մեծ է՝ թե՛ Ադրբեջանի սփյուռքի միջոցով և թե՛ նաև ադրբեջանցի ու ռուսաստանյան տարբեր պաշտոնյաների բիզնես կապերի միջոցով։ Այս առումով ես իհարկե չէի ձևակերպի, որ Ադրբեջանը վերահսկում է Ռուսաստան-Հայաստան հարաբերությունը, բայց իհարկե ունի դրա վրա ազդելու շատ ավելի մեծ լծակներ։ Մենք տեսնում ենք, որ այդ ուղղությամբ Ադրբեջանը շատ ավելի քիչ խնդիրների է բախվում, քան օրինակ նույն Հունաստանի ուղղությամբ։ Բառացիորեն վերջերս Ադրբեջանը փորձել էր Հունաստանում քարոզչական ճակատում ինչ-որ քայլեր կատարել՝ Արցախի օկուպացված տարածքները ներկայացնելու առումով՝ Շուշին ադրբեջանական և այլն, բայց տեսանք, որ մեր դեսպանատունը կարողացել է իր աշխատանքով չեզոքացնել Ադրբեջանի այդ ջանքերը։ Այս տեսանկյունից իհարկե Ադրբեջանը շատ ավելի խնդիրներ ունենում է արևմտյան ուղղությամբ Հայաստանի դեմ քաղաքական կամ քարոզչական քայլեր անելիս, քան օրինակ Ռուսաստանում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում