Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

2021թվականին ինն ամիսների դրությամբ կրկնակի շատ մարդ է ստացել ՌԴ քաղաքացիություն, քան 2019-ի նույն ամիսների ընթացքում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

-Տիկին Բեժանյան, մեր քաղաքացիները Միացյալ Նահանգներ են տեղափոխվում Մեքսիկայով, այնտեղ հանձնվում են իրավապահներին։ Նշվում է, որ հիմնականում ապահով խավն է մեկնում, քանի որ այդ ապօրինի ծառայությունը բավականին թանկ արժե։ Ի՞նչ պատկեր ունենք, արդյոք կա՞ ուսումնասիրություն։

-Մեր ուսումնասիրությունները բացառապես Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների հետ են կապված, դրա համար այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, նույնիսկ չգիտեի, որ մենք շարունակում ենք Մեքսիկայի ճանապարհով հասնել ԱՄՆ։ Նրանք երբեք իմ թիրախային խմբում չեն եղել, իմ թիրախ խումբը այն աշխատանքային միգրանտներ են, որոնք որոշակի ժամանակ հետո դարձել են անօրինական։ Իհարկե, սա անօրինական միգրացիա է, կոնկրետ հանցագործություն։ Մեր աշխատանքային միգրացիայի 95-96 տոկոսը գնում է  ՌԴ, իսկ այլ երկրներ մեկնողները հիմնական բարձր որակավորում ունեցող մասնագետներներն են, որոնք երբևէ չեն դիմում խորհրդատվության, ստացվել է այնպես, որ իմ շահառու խումբը դարձել են ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտները։

-ՌԴ հոսքերի առումով այս տարի միտումները որքանո՞վ են մտահոգիչ։

-Դժվար է ասել մտահոգիչ, ամեն դեպքում օրինական գրանցվածների թիվը, որ մենք ունեցել ենք, 400.000-ից ավելի են, որից 300.000 օրինական աշխատանքային միգրանտ ունեինք սեպտեմբերի 30-ի դրությամբ ՌԴ-ում, իսկ թե որքան են անօրինական, այս պահին կդժվարանամ ասել։ Նշվում է 61.000, բայց վստահաբար նրանց մեջ չկան այն մարդիկ, որոնք անօրինական սահմանահատում էին արել Բելառուսով գնացել, և նրանք փոքր թիվ չեն կազմում։ Հետևաբար, այդ 61.000-ը այն մարդիկ ենք, որոնք ժամանակին գրանցված եղել են, բայց ինչ-ինչ պատճառներով դարձել են անօրինական, օրինակ՝ միգրացիոն հաշվառման ժամկետն է անցել, աշխատանքային պայմանագիրը դադարեցրել են, 15 օր հետո նորը չեն կնքել, այսինքն՝ այլ պատճառներով իրենք որևէ կերպ արձանագրված են եղել, բայց հետո դարձել են անօրինական ՌԴ-ի տարածքում, բայց նրանք, որոնք անօրինական մուտք են գործել, նրանք ոչ մի տեղ չեն երևում և այդ թիվը, վստահաբար, 61.000-ի մեջ չի մտնում։ Այս թվերը մեծ են, քան մենք ունեցել ենք 20թվականին, քանի որ 20 թվականին մենկում չենք ունեցել, միայն վերադարձ ենք ունեցել կովիդով պայմանավորված։ Այսինքն՝ երկու տարվա չմեկնածները մեկնել են 21թվականին, բնականաբար, այդ թիվը պետք է մեծ լիներ։ Հիմա, թե որքանով այդ մեկնածները կլինեն ժամանակավոր աշխատանքային միգրանտներ, դա պարզ կլինի հունվարին, երբ պաշտոնական թվերը կհրապարակվեն, և մենք կտեսնենք, թե որքան միգրանտ է վերադարձել։ Մեզ մոտ միգրացիոն հոսքերը միշտ եղել են 50/50, այսինքն՝ մեկնողների հիսուն տոկոսը միշտ եղել է ժամանակավոր միգրանտ։ Ինձ այլ թիվ է մտահոգում, այն, որ 21թվականին ինն ամիսների դրությամբ կրկնակի շատ մարդ է ստացել ՌԴ քաղաքացիություն, քան 2019-ի նույն ամիսների ընթացքում։ 2019-ին 17.047 թվականին էին ստացել քաղաքացիություն, 34.145 ստացել են 21-ին։ Սա մտահոգիչ է, բայց որքան կկազմի այս տարի մեր մեկնող և չվերադարձով միգրանտների թիվը, միայն հունվարին  կարող ենք ասել։ Այն, որ կա շատ մեր տրամադրվածություն մեկնելու, միանշանակ կարող ենք արձանագրել։ Հիմա ՌԴ-ն միգրացիոն օրենսդրությունը խստացել է, օրինակ՝ դեկտեմբերի 29-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները, հիմա էլ նոր որոշում են ընդունել միգրանտների ընտանիքների անդաների վերաբերող, նրանց գտնվելու կարգի և այլնի հետ։

-Այս գործընթացը չպետք է կանոնակարգվի՞։

-Որևէ երկիր ի վիճակի չէ և չի կարող անել միգրացիոն հոսքերի արգելում, կանխարգելում, քանի որ դա մարդու իրավունքների խախտում է, մարդու՝ ազատ տեղաշարժի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, մարդը ինքն է որոշում որտեղ ապրել և որտեղ է իրեն հարմար։ Դրա համար պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որ իր քաղաքացիները չարտագաղթեն, ի՞նչ է անում ՀՀ-ն, որ չունենա դեմոգրաֆիական խնդիր։ Մենք օր առաջ, արդեն երեկ պետք է մտածեինք դրա մասին, ցավոք սրտի, չենք մտածում։ Դժվարանում եմ ասել, թե ինչ են անում այդ ուղղությամբ, մենք ունենք լավ ռազմավարություններ, թղթի վրա լավ բաներ, բայց դա քիչ է, երկիրը պետք է առաջարկի ոչ միայն սոցիալ-տնտեսական, նաև քաղաքական  կայունության զգացում ներշնչի, անգամ եթե երկիրդ պատերազմական վիճակում է, քաղաքացին պիտի իմանա, որ պետությունն իր համար ամեն ինչ անելու է, ինչպես օրինակ Իսիրայելը, որտեղ ռմբակոծության պայմաններում ամենահաճախ այցելող տուրիստական վայրերից մեկն է, մենք դա չենք անում, դրա համար մեզ մոտ արտագաղթի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում