Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Կարս-Ախալքալակն ու Սահակաշվիլու տարօրինակ ակտիվությունը Փաշինյանի Վրաստան այցից հետո

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսպես ասած «Արևմտյան հռչակագիր» է հրապարակել Գորիի զինվորական հոսպիտալից, որտեղ անցնում է նրա կալանքը: Այդ հռչակագրում նա խոսում է այն մասին, որ 3+3 ձևաչափին Վրաստանի անդամակցությունը աղետալի հետևանք կունենա և կլինի Վրաստանի եվրաատլանտյան երազանքի վերջը: Սահակաշվիլու այդ հայտարարությունը հնչում է Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարությունից հետո, որ հնչել է 3+3  ձևաչափի հաջորդ հանդիպումը Թուրքիայում անցկացնելու կապակցությամբ, որում Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ կմասնակցի նաև Վրաստանը: Պաշտոնական Թբիլիսին չէր արձագանքել դրան և Սահակաշվիլին մատնացույց է անում նաև այդ փաստը:

Վրաստանի նախագահի այդօրինակ գնահատականները մի կողմից հնչում են տրամաբանական, մյուս կողմից սակայն խորքային առումով որոշակիորեն տարակուսելի, որովհետև հենց նրա նախագահության շրջանում է, որ Վրաստանը ըստ էության հայտնվել է Ադրբեջանի և Թուրքիայի բավականին խորը ազդեցության ներքո: Հենց նրա նախագահության շրջանում էր, որ Վրաստանը մաս կազմեց Հայաստանը շրջափակելու թուրք-ադրբեջանական գործողությունների մաս կազմող Կարս-Ախալքալակ-Թբիլսի-Բաքու երկաթգծին, որը, ի դեպ, չարժանացավ արևմտյան հավանության և թե Միացյալ Նահանգները, թե Եվրամիությունը այդ նախագիծը չֆինանսավորեցին հենց այն նկատառումով, որ այն միտված էր Հայաստանի շրջափակումը խորացնելուն: Սակայն, Միխայիլ Սահակաշվիլին միացավ այդ նախաձեռնությանը, չնայած այն բանին, որ դա միտված էր ռեգիոնում թուրք-ադրբեջանական ազդեցությունը մեծացնելուն:

Բանն այն է, որ Վրաստանի նախկին նախագահի քաղաքական գործոնը ներկայումս ծառայում է ոչ այնքան Վրաստանի եվրաատլանտյան հեռանկարին, որքան Վրաստանը ռուս-թուրքական աքցանի մեջ առնելուն, Վրաստանի դեպքում էլ իրագործելով ըստ էության այն սխեման, որն ավելի բաց կերպով արդեն դարից ավելի կիրառվում է Հայաստանի դեմ: Ընդ որում, այստեղ հատկանշական է մեկ այլ բան, որ Արևմուտքը խոշոր հաշվով խիստ պասիվ է արձագանքում Վրաստանի նախկին նախագահի շուրջ այսօր ստեղծված իրավիճակին, նրա կալանավորմանն ու դատական գործընթացին:

Բանն այն է, որ Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի հարցում Արևմուտքը այս ռեգիոնում կարծես թե մոտենում է հանդարտ և համաչափ ռազմավարության, սուր դիմակայություններից խուսափող մարտավարության, ինչը թույլ կտա առավել նպաստավոր միջավայրում զարգացնել Վրաստանի ու նաև Հայաստանի ներքին դիմադրունակությունը: Դրա վկայությունն է թե Եվրամիության Արրևելյան գործընկերության ծրագրում Հայաստանի և Վրաստանի համար նախատեսված ֆինանսական անհամեմատ մեծ փաթեթների հանգամանքը, թե ԱՄՆ նախագահի նախաձեռնած ժողովրդավարության ֆորումում Հայաստանին ու Վրաստանին ուղղված հրավերը: Այդ համատեքստում, 3+3-ի հանդեպ թե Երևանի, թե Թբիլիսիի ճկունության հանգամանքը ստանում է ռազմավարական խորքային նշանակություն: Պատահական չէ, որ Վրաստանի նախկին նախագահը իր պաշտոնավարման ընթացքում ձևավորած նկատելի և շոշափելի «թուրք-ադրբեջանական» «քեյսի» պայմաններում, հանկարծծ փորձում է  այդ հարցում կտրուկ տրամադրություններ խորացնելու դիրքորոշում արտահայտել այս փուլում, և առավել ևս Հայաստանի վարչապետի Վրաստան կատարած աշխատանքային այցից հետո, որը անկասկած իր տողատակերում որոշակի անհանգստություն էր առաջացնելու ռեգիոնում թուրք-ադրբեջանական գերակայության ձգտումների ֆոնին, և մասնավորապես ամերիկա-ռուսական դիվանագիտական բավականին ինտենսիվ գործընթացի նախապատրաստման պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում