Wednesday, 24 04 2024
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն հայ-ադրբեջանական հարցերում անորոշությունների պարզաբանումից հետո

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Երևանի և Անկարայի կողմից բանագնացներ նշանակված ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը շուտով կհանդիպեն։

Պաշտոնական Երևանը, սակայն, չի հստակեցնում՝ հանդիպման ժամկետն արդեն պարզ է, թե ոչ։ Արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների մասին պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կտեղեկացվի։

Մինչ այդ վերջին օրերին գործընթացի մասին շարունակ տեղեկություններ է հրապարակում պաշտոնական Անկարան։ Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտնել է, որ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող «3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: Չավուշօղլուն ընդգծել է՝ Հարավային Կովկասին վերաբերող հարցերը Անկարան շարունակում է քննարկել և համատեղ որոշումներ կայացնել Բաքվի հետ։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց, որ «3+3»-ը հարթակներից մեկն է, որտեղ կարող է հայ-թուրքական երկխոսություն սկսվել, սակայն պետք է մի կարևոր հանգամանք հաշվի առնել․«30 տարի է Հայաստանն անկախ պետություն է և Թուրքիան ճանաչել է Հայաստանը որպես անկախ պետություն։ Սակայն  Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, Թուրքիան նախապայմաններ է դնում։ Այդ նախապայմաններից մեկն այն էր, որ Ղարաբաղը ճանաչվի Ադրբեջանի կազմում և երկրորդ նախապայմանն էլ այն է, որ ցեղասպանության հարցի շուրջ  համաձայնություն տեղի ունենա և կողմերը ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչպես տեսնում ենք՝ ղարաբաղյան 44 օրյա պատերազմից հետո, երբ բանագնացներ են նշանակվել՝ այստեղ մի հանգամանք անհայտ է՝ ի՞նչ բանակցություններ են ընթացել, որ արդեն բանագնացներ են նշանակվել։ Այսինքն՝ արդյոք այդ նախապայմաններն ընդունել են կամ արդյոք Թուրքիան ինչ-ինչ նախապայմաններ  հանել է, ինչը ես քիչ հավանական եմ համարում»։

Ըստ Խուդավերդյանի՝ մենք  այս հարցերի պատասխանը հստակորեն կիմանանք այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական վերջնական փաստաթուղթ կստորագրվի․«Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե կողմերն իրականում ինչ են բանակցել»։

Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցության այս ձևաչափին առհասարակ, այն ֆոնին, երբ Վրաստանը մերժում է և մեր այն դիտարկմանը, որ մենք այնտեղ փաստորեն մնում ենք առանց բարեկամների, թուրքագետը նկատեց․«Խնդիրն այստեղ  մենակ մնալը չէ։ Հարցն այստեղ այն է, թե ինչ պայմաններում  են տեղի ունեցել հայ-թուրքական բանակցությունները։ Այստեղ մի հարց կա՝ եթե  հայ-ադրբեջանական հարաբերությունները լիովին կարգավորված չեն , իսկ Թուրքիան մեկ անգամ չէ, որ նշել է, որ հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորումից հետո պետք է սկսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթաց։ Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների  վերջնական բարելավումը տեղի կունենա այն ժամանակ, երբ տեղի ունենա հայ-ադրբեջանական հարցերում անորոշությունների պարզաբանում՝ սահմանազատման ու սահմանագծման հստակություն։ Հետագայում կերևա, թե կողմերն իրականում ինչ են պայմանավորվել և արդյոք այդ պայմանավորվածություններն ունեն բավարար կենսունակություն»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում