Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Եվրամիության կովկասյան «բլից կրիգը»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օրերս ողջունեց Եվրամիության աջակցությամբ տասը հայ գերիների Հայաստան վերադարձը: Դա տեղի ունեցավ հանգստյան օրերին: Հայ գերիներին իր հետ Բաքվից Երևան բերեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Անկասկած է, որ քայլը տեղի է ունեցել ԵԽ նախագահ Միշելի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման համատեքստում:

Բրյուսելում եղավ նաև երկրորդ հանդիպումը՝ նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ: Արդյո՞ք Մակրոնի միջամտությունն էր, որ էֆեկտիվություն հաղորդեց պայմանավորվածությանը, թե՞ դա կլիներ անկախ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ երկրորդ հանդիպումից էլ: Հարցերը իհարկե չեն սահմանափակվում դրանով, սակայն մի բան կասկածից վեր է, որ Ֆրանսիան ու Եվրամիությունը կատարեցին որոշակի ակտիվ քայլեր և այդ քայլերը չէին կարող լինել լոկ գերիների ազատ արձակման ուղղությամբ: Ընդ որում, այդ ֆոնին եղավ մի շատ հետաքրքիր հանգամանք: Ալիևը բրյուսելյան հանդիպումներից հետո դժգոհեց Արևելյան գործընկերության երկրներից ԵՄ ֆինանսական աջակցության անհավասար բաշխման դեմ:

Հայտնի է, որ Հայաստանի համար նախատեսվում է մոտ 2,6 միլիարդի փաթեթ, իսկ Ադրբեջանի համար ընդամենը 140 միլիոնի: Եթե Ադրբեջանի նախագահը որոշել է Բրյուսելից հետո «դժգոհել» այդ «անարդարությունից», ապա մեծ հավանականություն կա, որ նա ոչ թե դժգոհ է ընդհանրապես, այլ պարզապես փորձում է այդ «դժգոհությամբ» ծածկել ինչ-ինչ հարցերում իր համար գոհ իրողություններ: Եվ այստեղ խնդիրը լոկ հայ-ադրբեջանական հարցում դիրքային պայքարը չէ: Պետք է արձանագրել, որ կա լայն իմաստով ռեգիոնալ մեծ վերաձևումների խնդիր և այստեղ Ադրբեջանը պակաս բարդ իրողությունների առաջ չէ, որքան Հայաստանը:

Դեկտեմբերի 10-ին ԵԱՏՄ Վեհաժողովում այդ կառույցի պատվավոր նախագահի կարգավիճակն ունեցող Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վերստին բարձրացրել է Ադրբեջանի դիտորդ դառնալու հարցը: Երևանը դրան հակադարձեց, որ այդպիսի որոշում կարող է կայացվել կոնսենսուսով: Այսինքն, Հայաստանն ակնարկեց, որ այդպիսի հարցում ընդառաջ գնալը ունի իր քաղաքական գինը: Մյուս կողմից սակայն, Ալիևի համար հազիվ թե առավել ևս ներկայումս մեծ ոգևորություն առաջացնի ԵԱՏՄ-ի հետ կապվելը, այն պարագայում, երբ բավականին անկանխատեսելի է միջազգային հարաբերությունների ընթացքն ու նոր աշխարհակարգի շուրջ քննարկումների վեկտորը: Այստեղ ահա Բաքվի համար կարևոր է դառնում Եվրամիության հետ աշխատանքը, կարևոր է դառնում Եվրամիության աշխուժացումը: Թերևս հենց այս նկատառումով է Ալիևը իր կողմից գործնականում արել ամեն ինչ, որպեսզի օժանդակի Եվրամիության աշխուժացման այս փուլին, որի միջոցով գուցե կարող է որոշակիորեն զսպել ԵԱՏՄ-ի թեման: Եվրամիության «անարդարացի բաշխումից» նրա դժգոհությունը թերևս «անտուրաժի» համար է, Ռուսաստանի և Թուրքիայի համար: Թուրքիան շարունակում է գտնվել տնտեսական տենդի շեմին, ինչը առաջ է բերել Էրդողանի քաղաքական ճակատագրի նկատելի անկանխատեսելիություն: Ալիևը զգում է դա և դրա հնարավոր հետևանքը՝ Ռուսաստանի ազդեցության որոշակի ակտիվացում: Ահա թե ինչու նա փորձում է խաղալ Եվրամիության ու Ֆրանսիայի հետ, այսպես ասած «եվրասիական ճնշման» ուժգնացում թույլ չտալու համար: Սա իհարկե տակտիկական խաղ է, որը կարող է փոխվել ցանկացած պահի: Այժմ սակայն այդ խաղը որոշակիորեն բարենպաստ միջավայր կարևոր է ձևավորել Հայաստանի համար: Մի կողմից առավել նախընտրելի է, երբ Ադրբեջանը փորձում է հավասարակշռել Եվրամիության ու Ռուսաստանի միջև, քան Ռուսաստանի և Թուրքիայի, մյուս կողմից Թուրքիան իր ներկայիս խնդիրների առումով զգում է Միացյալ Նահանգների կարիքն ու այդ համատեքստում տեսնում Հայաստանի հետ հարաբերության կարգավորման ուղղությամբ ժեստերի անհրաժեշտություն: Այդ ֆոնին ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան, որն ինչպես հայտնի է պարբերաբար պատրաստակամություն է հայտնում լինել միջնորդ թե հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական հարաբերության առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում