Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

«Պոլիտեխնիկի ապագան վտանգված է, լուրջ խնդիրներ կան կառավարման հարցում»

Տեխնոլոգիական կրթության  և ինժեներական կադրերի պատրաստման բնագավառում  բացառիկ դեր ունեցող  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի խաթարված գործունեությունը չի վերականգնվում։ ութ ամիս առաջ աղմկոտ և դատական քաշքշուկի առարկա դարձած ընտրությունններից հետո  օրերս Պոլիտեխնիկի մի խումբ դասախոսներ Արամ Միքայելյանի գլխավորությամբ  հանդես էին եկել բաց- նամակով՝ ուղղված ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ-ին և հանրությանը,որտեղ  հանգամանալից կերպով վեր էին հանել ռեկտորի գործունեության լուրջ  խութերը, զեղծարարություններն ու անգործունակությունը վկայող փաստերը։ Նրանք  հայտարարության մեջ մասնավորապես նշել էին, որ նորընտիր ռեկտոր Գոռ Վարդանյանը վարում է այնպիիս կադրային քաղաքականություն, որ պրոռեկտոր, պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար, ինստիտուտի տնօրենի տեղակալ և այլնի պաշտոնները ստանձնում են 3 բառանոց կենսագրությամբ մարդիկ,որոնց գլխավոր արժանիքը  Վարդանյանին  ռեկտոր ընտրելու գործում կատարած վեհ ծառայություններն  են,ինչպես օրինակ՝ համալսարանի տնտեսական գծով պրոռեկտոր է նշանակվել, նախկին ուսխորհրդի նախագահ Կարապետ Թոռչյանը, «բիզնեսմեն»,ով,ինչպես պարզ  էդառնում հայտարարությունից, համալսարանը բիզնես կենտրոնի վերածելուց բացի՝ հրաժարվում է կատարել պետության հանդեպ ունեցած սեփական հարկային պարտավորությունները։ Նույն հաջողությամբ  իրենց պարտականություններին չեն տիրապետում  բոլոր նորանշանակ պաշտոնյաները։ Հայտարարության մեջ նաև նշվում  է, որ հոգաբարձուների խորհրդին չի ներկայացվել և առ այսօր չի հաստատել համալսարանի հաստիքացուցակը, ուստի աշխատակիցների զգալի մասը, կարելի է ասել, սեպտեմբերի  1-ից աշխատում են գործնականում ապօրինի, բացի այդ՝ մինչ օրս  ծախսերի կատարողականը  կազմում է 2021թ. ՀԽ-ի կողմից հաստատված տարեկան ծախսերի նախահաշվի մոտ 30%-ը միայն։ Նշվում է նաև,որ  քոլեջի և ավագ դպրոցի տարածքային թվացյալ բարելավման նպատակով ուսումնական տարվա նախօրյակին 6-րդ մասնաշենքը անիմաստ հապճեպությամբ դատարկվել է և մինչև հիմա փակ է։ Հայտարարության մեջ դասախոսները նաև խիստ դատապարտել են  մի քանի ամբիոնի վարիչների  կեղծված ընտրությունները, որոնց  արդյունքում 2 ամբիոնի վարիչներ դարձան ոչ թե 100 տոկոսով վստահություն վայելող մասնագետները, այլ ռեկտորին հավատարիմ մարդիկ։

«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց Պոլիտեխնիկի  դասախոս, «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում»  լաբորատորիայի ղեկավար  Արամ  Միքայելյանի հետ, ով իր ընկերների հետ օրերս հայտարարություն-բաց նամակ էր հայտարարել՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԿԳՄՍ-ին։ Նա վերահաստատեց իր հատարարության մեջ մատնանշած բոլոր սխալներրն ու ապօրինությունները, ապա մեզ փոխանցեց, որ  վարչապետի աշխատակազմից և ԿԳՄՍ-ից ստացել են պատասխան, որ պետք  է սպասել դատական գործընթացների արդյունքներին և  դրանց  հիման վրա  որոշել՝ ինչ է լինելու հետագայում։ Միքայելյանը, սակայն, նշեց, որ,  հաշվի առնելով մեզ մոտ դատական գործընթացների դանդաղ ընթացքը, լուրջ  մտավախություն ունի, որ այդ ընթացքում  համալսարանը այսպիսի ձախողակ կառավարմամբ  կհասնի ծայրահեղ վիճակի՝անդունդի եզրին։ «Ամեն ինչ սպասելի է ամեն ինչ մի մարդուց,որ անամոթաբար, անբարո կերպով  պատերազմի օրերին ափալ-թափալ նիստ է հրավիրում, գտնում է ինչ-որ նոր հոգաբարձուների անդամ Վարդանիկ Պետրոսյանին,ընտրության կարգ  փոխելով և Հոգաբարձուների խորհրդի նիստը շուկայի վերածելով, զեղծարարությամբ  իր պաշտոնի համար էր կռիվ տալիս, երբ սահմաններին զինվորնրերը հայրենիքի համար էին կենաց-մահու կռիվ տալիս»,-շեշտեց Միքայելյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ցանկացավ շեշտել, որ զեղծարարությամբ զբաղվող որոշ լրատվականներ անամոթաբար ընտրությանը վերաբերող ժամանակահատվածները կեղծել են և ետին թվով են ներկայացրել՝ վարկաբեկելով և կասկածի տակ դնելով անվան, վաստակաշատ  մասնագետների խոսքը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան  ինստիտուտի նախկին դասախոս, ռեկտորի թեկնածու Դավիթ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ,  թեև շուրջ ութ ամիս չի աշխատում համալսարանում և պիտի իր ընկերներից լսածի, կողքից հետևողի կարգավիճակով ներկայացնի իր  կարծիքը, սակայն իր բոլոր փաստարկները տրամաբանված և ապացուցելի են։ Նրա խոսքով՝  ամենաակնհայտ ցուցիչը, որ Պոլիտեխնիկի ապագան վտանգված է, լուրջ խնդիրներ կան կառավարման հարցում, այն է, որ վերջերս կազմակերպված «Դիջիտեք»–ի ցուցահանդեսին,  մեկ շաբաթ տևած  ֆորումներին, միջոցառումներին, պոլիտեխնիկը չէր մասնակցում։ Նույն տխուր պատմությունն էր   «Ինժեներական քաղաք» միջոցառումների դեպքում, երբ նորից չմասնակցեց բուհը՝ այն դեպքում, երբ ինքը պետք է լիներ այսպիսի միջոցառումների  դրոշակակիրը, առաջամարտիկն ու առանցքային մասնակիցը։ Այսինքն, ըստ Ղազարյանի, ոչ ոք նրան լուրջ գործընկեր չի համարում։ «Պարզ լինելու համար ասեմ, որ դա նշանակում է՝ Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառումներին Ցեղասպանության ինստիտուտը չմասնակցի»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ Մինչդեռ, լինելով ռեկտորի թեկնածու, նա համոզված է և ժամանակին  առաջարկել է, որ Պոլիտեխնիկի զարգացման տեսլականում բուհը պարտադիր պետք է ակտիվություն ցուցաբերի տեխնոլոգիական նշանավոր միջոցառումների ժամանակ,որ պետք է թողնվի ինքնահոսի,անհատ մասնագետների հույսին։

Հարցերին, թե ինչով է  պայմանավորված նորընտիր ռեկտոր Գոռ Վարդանյանի վարքագիծը, արդյոք  դրանում կոլեկտիվի անհանդուրժողականությունը դեր չունի՞, եթե նա այսքան անհամապատասխան էր պաշտոնին, ինչու հոգաբարձուների խորհուրդը հաստատեց հենց նրա թեկնածուությունը, Դավիթ Ղազարյանը մեզ վստահեցրեց, որ Գոռ Վարդանյանը իր ԽԾԲ-ական կապերի, նախկին իշխանության հովանավորչությամբ՝մասնավորապես Աշոտյանի սանիկ լինելու հանգամանքով, որոնց ժամանակ էլ դարձել էր ռեկտորի օգնական, նախ՝ հաջողացրեց  ընտրության ընթացակարգը փոխել և արդյունքում ապահովել ամենաշատ ձայները ռեկտոր ընտրվելու համար։ Նրա համոզմամբ՝ ինչպես ռեկտորի ընտրության ժամանակ, որի արդյունքները բողոքարկվել են դատարանում, նույնկերպ որոշ ամբիոնի վարիչների ընտրության ժամանակ է  վարվել բուհի նոր ղեկավարությունը։ Դարձյալ կարգի փոփոխություն կատարելով՝ արկղիկային,փակ ու  կասկածելի ձևով  ընտրվել է ամբիոնի վարիչ։  Դրան էլ հետևել է դասախոսների բողոքն ու անվստահությունը։ Ըստ Ղազարյանի՝ սա ակնհայտ նշանակում է, որ Գոռ Վարդանյանը  նախորդ կառավարող ուժի շարունակողը լինելով՝ մասնավորապես  նախկին  ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, միմիայն խորացնելու է բոլոր բացասական կարգերն ու ապօրինությունները։ «Ռեկտորն  ունակ չէ  բուհը արժանավայել ճանապարհով զարգացնելու»,-եզրափակեց Դավիթ Ղազարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում