Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վարչապետը կասկած չունի` Երևան քաղաքը ավելի լավ կկառավարվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի փոփոխության հետ կապված ինստիտուցիոնալ խնդիր է տեսնում: ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում, պատասխանելով հարցին, թե ով է իր համար նախընտրելի` կուսակցական գործիչը, թե լավ կառավարիչը, խոսքը ոչ միայն և ոչ այնքան Հայկ Մարությանի մասին է, ՀՀ վարչապետն ասաց, որ այսօրվա բոլոր խնդիրները և ձախողումները կապված են պետական ինստիտուտների չկայացման խնդրի հետ:

«Մենք երբեք թույլ չենք տվել պետական ինստիտուտները կայանան: Եվ այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա, մենք շատ երկար միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում Երևանում ունեցանք քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստը այն է, որ կա ավագանի և կա քաղաքապետ, որն ավագանու անդամ է: Եվ մենք հիմա 2021 թվականին 4 հազարից ավել բնակչություն ունեցող բոլոր քաղաքների և համայնքների ընտրությունները դարձրել ենք համամասնական ընտրակարգով, որտեղ ընտրվում է կուսակցությունը և ոչ թե անձը»,- ասաց Փաշինյանը, հիշեցնելով, որ Երևան քաղաքում իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, որի մեջ առանցքային տեղ է զբաղեցնում «Ելք» դաշինքի 2017 թվականի ծրագիրը:

Երկրի ղեկավարը ընդգծեց` ինչպես վարչապետ չի կարող լինել առանց խորհրդարանական մեծամասնության, այդպես էլ քաղաքապետ չի կարող լինել առանց ավագանու մեծամասնության:

«Բոլոր որոշումները, որոնք իրականացվել է, ընդունվել է Կառավարությունում և ավագանիում: Երևանի քաղաքապետը ոչ մի քայլ, գործողություն չի կարող անել առանց ավագանու և շատ որոշումներ Կառավարությունում: Հետևաբար` այն մարդուն, ում ընտրել ենք քաղաքապետ «Իմ քայլ» խմբակցությունից, եղել է քաղաքապետի առաջին տեղակալը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը քաղաքական, բարոյական և այլ հարթություններում ևս խնդիրներ տեսնում է: Փաշինյանը կարևորեց այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ և գրագետ որոշում:

« Ես որևէ կասկած չունեմ, որ Երևան քաղաքը ավելի լավ կկառավարվի, որովհետև երբ որ ինստիտուտի աշխատանքը և փոխհարաբերությունը առողջ է, այդ առողջությունը կարտահայտվի Երևան քաղաքի վրա»,- եզրափակեց Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում