Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Բուհեր գնում ենք մեր ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բուհերը կուսակցականացնելու, դիվանագիտական փորձառություն չունեցողներին պաշտոններ տալու, պաշտոնյաների համար թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերելու հարցերին։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսում նշել է, որ իրենք չեն շեղվել նախանշված ուղուց։ Մասնավորապես, իրենց կուսակիցներին բուհեր ուղարկելը, ըստ վարչապետի, ուղղված է հենց ապակուսակցականացումը երաշխավորելուն։

«2020 թվականի իրադարձություններ ցույց տվեցին, որ մենք ամբողջությամբ ապակուսակցականացվել էինք բուհերի համակարգից, այսինքն, մեր կուսակցականներին չենք ներդրել այնտեղ։ Ու պարզվեց, որ բուհերի 90 տոկոսը թաքնված կուսակցականներ են։ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգը նետվում էր մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը՝ մտածելով, որ իշխանությունը փլուզվում է, գնան տեղավորվեն այնտեղ, որտեղ տեղավորված էին 2000-ականներին։ Հիմա, երբ Սուրեն Պապիկյանը դառնում է ԵՊՀ խորհրդի նախագահ, ինքը հենց գնում է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար։ Ու ասեմ, որ մեր պետության համար կարևոր պահին, շատ մարդիկ հակապետական գործունեությամբ հանդես եկան ու մեր տված շանսը չօգտագործեցին։ Մենք չենք գնում բուհական խորհուրդներ կուսակցականացնելու համար, այլ գնում ենք մեր ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով դիվանագիտական փորձառություն չունեցողներին պաշտոններ տալու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի մայիսին դիվանագիտական փորձառությամբ մարդիկ պետության ողնաշարին թիկունքից հարվածեցին։

«Ես 2018 թվականից հետո և՛ բուհական համակարգին, և՛ դիվանագիտական համակարգին, տվել եմ 100 տոկոսանոց ազատություն։ Ազատություն այն առումով, որ դիվանագիտական համակարգում քաղաքական նշանակումներ չենք արել, բայց, կներեք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հունիսին տեղի ունեցած հանրահավաքում դրոշ էին բռնում կանգնում։ Այն, ինչպես պահեցին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, դա խայտառակություն է։ Երբ իրենք իրենց ձեռքով թղթեր էին զեկուցում ինձ, սակայն հրապարակային ասում էին, որ տեղյակ չէին այդ մասին։ Ո՞վ է ասում, որ այդ պահվածքն անարձագանք է մնալու։ Դեռ այս հարցերի հետևից շարունակելու ենք գնալ»,-ասաց ՀՀ վարչապետը։

Ինչ վերաբերում է պաշտոնյաներին սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ գնելուն, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեքենաները հին են, պարբերաբար խափանվում են և դրանց սպասարկման համար մեծ գումարներ են ծախսվում։

«Մեքենաներ ձեռք են բերվել նաև ինձ համար։ Մենք մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին ենք մնացել։ Ինձ համար դա խնդիր չէ, ես պարզությունը չեմ կորցրել, բայց 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան խափանվել է։ Այդ մեքենաները ձեռք են բերվել 2007 թվականին, ու դրանք նրա համար չեն, որ ինձ տեղից տեղ տեղափոխեն, այլ որ պետական պահպանության ծառայությունը իրականացնի օրենքով իր առջև դրված գործառույթները։ Նույնը տեղի է ունենում ԱԺ նախագահի դեպքում։ Տեսնում ենք, որ 2008 թվականին ձեռք բերված մեքենայի սպասարկման վրա ծախսվում են միլիոնավոր դրամներ»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում