Wednesday, 24 04 2024
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

Միայն ցանկությունը բավարար չէ, Ռուսաստանը մի օր կարող է որոշել, որ  իր զորքերը Լեռնային Ղարաբաղից պետք է հանի

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը, Արցախի Ազգային ժողովի նիստին նման կարծիք է հայտնել նախագահ Արայիկ Հարությունյանը:

Պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ ըստ նրա:

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է նաև, որ արտաքին քաղաքական դաշտում շարունակվելու է պայքարը «ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար»: «Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար »,- ասել է նա:

Խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը վերջերս ասել էր, թե հակամարտությունից հետո ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կմնան հինգ տարի․«Երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագրով առաջին 5 տարին է սահմանված։ Հետո ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հետագա երկարաձգման որոշում կկայացվի», – հայտարարել էր Մուրադովը։

Բաքվից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ նախևառաջ կա անհրաժեշտություն ռուս խաղաղապահներին օժտել միջազգային մանդատով․ «Դրանից հետո պարզ կդառնա՝ դա պետք է լինի բացառապես ռուսակա՞ն, թե՞ միջազգային  խաղաղապահ խումբ։ Ես կարծում եմ՝ նման հայտարարություններով հանդես գալը ոչ մի տեղ չի տանում։ Հավերժ աշխարհում ոչ մի բան չկա, ամեն ինչ ժամանակավոր է, հավերժ են միայն ժամանակավոր դժվարությունները։ Ես չեմ կարծում, որ նման հայտարարություններն ուժեղացնում են Արցախի միջազգային դիրքերը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ Ադրբեջանն այս հարցը մեկնաբանում է այնպես, ինչպես պատկերացնում է իր շահերը․ «Եվ այստեղ խնդիրն այն է, թե մենք մեր շահերն ինչպես ենք պատկերացնում։ Ի՞նչ՝ այնտեղ պետք է հավերժ ռուսական զո՞րք լինի։ Ես կարծում եմ՝ միայն մեր ցանկությունը դրա համար բավարար չէ։ Եվ բոլոր հաշվարկները կառուցել միայն այդ գործոնի վրա՝ իրատեսական չէ։ Եթե վաղը մյուս օրը Ռուսաստանում ինչ-որ ֆորս-մաժոր տեղի ունենա և Ռուսաստանն ինքը որոշի, որ այդ զորքերը պետք է հանի, բա այդ ժամանակ ի՞նչ ենք  անելու։Ասենք , չէ՝ մենք  հավերժ ենք ուզում, է գնա՝ ուզի։ Ի վերջո չմոռանանք՝ վերջին հարյուր տարվա  մեջ ռուսները երկու անգամ իրենց որոշումով թողել ու գնացել են։ Կարելի՞ է նույն փոցխի վրա երրորդ անգամ էլ կանգնել՝ հույս ունենալով, որ այս անգամ կոթով ճակատներիս չենք ուտելու»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծում է, որ Ռուսաստանը երբեք բազմամյա ռազմավարություններով չի առաջնորդվում․ «Ռուսաստանը միշտ առաջնորդվում է պահի որոշումներով։ Ռուսներն առաջնորդվում են հետևյալով՝  լույսը բացվի, կորոշենք։ Եվ այդպես ապրում են դարերով։ Դա ես չեմ ասում՝ ռուս փիլիսոփաներն են ասում, գրքեր են գրում դրա մասին։ Այլ բան է՝մարդիկ այդպես են մտածում, թե ոչ, թե՞ ուզում են իրենց պատկերացրած Ռուսաստանի հետ գործ ունենալ, մինչդեռ Ռուսաստանն այլ է»։

Դիտարկմանը, որ թե Ռուսաստանն ուզում է մնալ Լեռնային Ղարաբաղում, չպե՞տք է Աբխազիայի ու Հարավային Օսիայի օրինակով ճանաչի Արցախի անկախությունը, Մեհրաբյանն ընդգծեց․ «Ուրեմն՝ Աբխազիան մի պատմություն է, Օսիան՝ երկրորդ պատմությունն է, Արցախը՝ երրորդ։Եվ որքան էլ որ դրանք իրար կողք կողքի են կամ առերևույթ կարող են տպավորություն ստեղծել, թե  նմանություններ ունեն՝ դրանք տարբեր պատմություններ են։ Հետևապես ամեն մեկի ճակատագիրն իր ձեռքերում է և որոշվում է ուրույն կերպով։ Եվ նման անալոգիաները երբեք կոռեկտ չեն»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում