Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Փաշինյանը պատմեց, թե ինչ աղետ է տեղի ունեցել 2016-ին բանակցություններում

Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման պարամետրերը 2016-ին տեղափոխվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՀՀ-ն քայլեր է ձեռնարկում ԼՂ ինքնավոր մարզի տարածքային ամբողջականության հարցը բանակցությունների մաս դարձնելու վերաբերյալ և եթե բանակցությունները երբևէ մեկնարկեն ՀՀ-ն բարձրացնելու արդյոք է Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցը

«Բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այն բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական բնակչություն: « Այդ հանրաքվեն երբեք հայկական մեկնաբանությամբ տեղի չէր ունենալու, բայց, ենթադրենք, եթե հայկական մեկնաբանությամբ տեղի ունենար, հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ ադրբեջանցիները: Ենթադրենք ադրբեջանցիները պետք է մասնակցեին այն չափով, ինչ չափով մեկնաբանում է հայկական կողմը: Հիմա, երբ ինքնորոշման իրավունքը, ենթադրենք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում, իսկ ԼՂ-ի ադրբեջանցիներն այդ համատեքստում իրենց հերթին կարո՞ղ էին արդյոք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը: Եվ այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պետք է առաջանային»,-ասաց վարչապետը՝ շեշտելով, որ ազատ մեկնաբանություններ չի անում, խոսում է բանակցային եղած բովանդակության նրբությունների մասին, որոնք մինչև օրս ոչ մի անգամ հրապարակային չեն քննարկվել:

Փաշինյանը հարց բարձրացրեց՝ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պետք է արձանագրվեր: Ըստ նրա՝ այսօր հնչում են մտքեր, արվում են հայտարարություններ, որոնք իրականում 2018 թվականի դրությամբ առկա բանակցային բովանդակության հետ ոչ մի իրական կապ չունեն, կամ էլ դրանից մի նախադասություն է վերցված, բայց այդ փաթեթը մի նախադասությունից, նույնիսկ մի փաստաթղթից չի ձևավորված:

«Եվ, երբ ասում եմ, որ 2016-ին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, հենց այս համատեքստը նկատի ունեմ, որը մի շերտանի չէ: ԼՂԻՄ-ը երբեք,երբեք չի դիտարկվել այդ բանակցային բովանադակությունում որպես զուտ հայկական միավորում: Այն ընկալվել, դիտարկվել և արձանագրվել է որպես հայկական և ադրբեջանական միավորում, առնվազն բնակչության մասով նկատի ունեմ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց՝ այն, որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այդ իրողությունը, ինքը կարող է դա ապացուցել:

Իսկ, թե 2016-ին բանակցություններում ինչ աղետ է տեղի ունեցել, վարչապետն ասաց, որ տեղի է ունեցել շատ կարևոր մի բան: «2016 թվականին ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ: Հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում է, թե նորմալ է, որ ասում է, թե ԼՂ-ն այդ բանակցային փաթեթում ունի օրենսդիր մարմին, դատական իշխանություն և այլն: Բայց ոչ մեկ չի ասում, որ ԼՂ-ի այդ ժամանակավոր իրավիճակը և կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, խորհրդակցելով Ադրբեջանի, Հայաստանի, համանախագահների, ԵԱՀԿ նախագահողների հետ, որոշում է կայացնում իմ նշած համակարգերի իրավական և պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ:

Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմից դիրքորոշումը եղել է՝ ամեն ինչ անել, որպեսզի հարցի վերջնական լուծումը լինի Մինսկի խմբի համանախագահության տիրույթում: 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կանխատեսելի է, թե ինչ որոշում է կայացնելու այդ հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ Փաշինյանն ասաց. «Այստեղ լուծվելու է մի հարց, որ մինչև վերջնական կարգավիճակը լինելը ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով, Ղարաբաղը ո՞ր երկրի մաս է կազմում: Երբ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է, դա դառնում է շատ կանխատեսելի մի լուծում, որովհետև 1993-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է բանաձև, որտեղ ասվում է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, ասվում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Այս աղետն է տեղի ունեցել 2016-ին բանակցային գործընթացում: Սա կարևոր է նրանով, որ եթե ԼՂ այդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,-ասաց Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում