Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Շահագրգռված ենք խաղաղության պայմանագրի կնքմամբ և դրա շուրջ բանակցությունների մեկնարկով. Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի կնքմամբ և պայմանագրի բանակցությունների մեկնարկով: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անվտանգության երաշխիքների, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման կոնտեքստում հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքում Ադրբեջանի հետ:

«Մենք, իհարկե, խաղաղության պայմանագրի կնքման և պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որի կետերից մեկն էլ խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր: Եվ մենք դրանով շահագրգռված ենք, չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժարվելու»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանության՝ երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ցանկության համատեքստում անտրամաբանական կլինի ասել, թե չեն ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին: «Իհարկե, մեր կարևոր նպատակներից է համապարփակ խաղաղության պայմանագիրը, համապարփակ լուծումը: Մեծ հաշվով բոլոր բանակցությունները, այս ամենի մասին, որ խոսում ենք, ինչի՞ մասին ենք խոսում. խաղաղության պայմանագրի, նաև՝ հնարավոր դրույթների, բովանդակության մասին ենք խոսում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ քարոզչական քաոսի պատճառով նաև անընդհատ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ իշխանությունները դեմ են դեմարկացիային և դելիմիտացիային: Նա վստահեցրեց, որ նման բան չկա: «Տպավորություն է ստեղծվում, թե մենք խաղաղության համաձայնագրին և Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք: Իհարկե, դեմ չենք, իհարկե՝ կողմ ենք, շահագրգռված ենք»,-ասաց նա:

Հայաստանը ցանկանում է նաև կոմունիկացիաների բացում, և այդ բոլոր ուղղություններով գնալու է առաջ: Փաշինյանը պարզ է համարում, որ այդ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ իր շահերն առավել արտահայտված լինեն, Հայաստանն էլ փորձելու է այնպես անել, որ իր շահերն արտահայտված լինեն:

«Բայց, եթե մեզ հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի և Հայաստանին, և Ադրբեջանին, այդ պարագայում, գուցե, բանակցային սեղանն ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի, և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու և այդ տեսակետներից ինչ-որ ընդունելի դրույթներ դուրս բերելու, և ինչ-որ նոր սխեմա ձևավորելու հնարավորություն լինի»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ Սոչիում և Բրյուսելում այդպիսի նախադրյալներ հստակ կային:

Փաշինյանի խոսքով, Սոչիից հետո, սակայն, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ են դրել այդ խոսակցությունը: Բրյուսելից հետո, նրա խոսքով, բարեբախտաբար, այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում