Thursday, 28 03 2024
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության

Եթե այսպես շարունակվի, մենք ոչ միայն 5 մլն չենք ունենալու 2050-ին, այլև կորցնելու ենք այն, ինչ հիմա ունենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

-Պարոն Սասունյան, նախօրեին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասուլիսում  հայտարարել է, որ ՀՀ-ում ստեղծվում է հայրենադարձների ինտեգրումը պետական մակարդակով իրականացնող առաջին կենտրոնը: Ինչպե՞ս եք գնահատում։

-Հայրենադարձությունը շատ փափագելի բան է բոլոր սփյուռքահայերի համար որպես գաղափարախոսություն և հայրենասիրություն: Ոչ մեկը չի կարող այդ հարցում կասկած ունենալ: Ես ուրախ եմ, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատարը այսպիսի ծրագիր է հղացել և ուզում է գործակցել: Բայց ինչպես միշտ, մենք անընդհատ խոսում ենք հայրենադարձության մասին, բայց պետք է գործնական քայլեր անենք, որպեսզի այդ երազը իրականություն դառնա և ոչ միայն խոսքի ոլորտում մնա: Օրինակ, բավարար չէ ասել, որ ուզում ես հայրենադարձություն, պետք է շատ հստակ ծրագրեր լինեն: Սփյուռքահայերին Հայաստան փոխադրելու համար պետք է նրանց ամեն տեսակի արտոնություններ տանք, օրինակ,  3-5 տարի հարկերից ազատենք, հնարավորություն տալով ինքնահաստատվել, աշխատանք գտնել և այլն: Պետք է սփյուռքահային աշխատանք առաջարկենք, որովհետև եթե փոխադրվի Հայաստան ւ աշխատանք չունենա, ո՞նց է ապրելու, մեկ ամսից թողնելու է, գնալու է, ինչը եղավ հազարավոր սիրիահայերի հետ: բացի այդ, հայաստան փոխադրվող սփյուռքահայերի համար պետք է տներ, բնակարաններ կառուցեն, որ մարդիկ իմանան, թե որտեղ են ապրելու և եթե կարելի է՝ այդ տները մատչելի գնով լինեն, որ կարողանան այդ մարդիկ փոխադրվել: Հասկանալի է, որ դա մեծ փոփոխություն է մարդու կյանքում, երկիր փոխելը շապիկ փոխելու պես բան չէ, նույիսկ եթե այդ երկիրը հայրենիք լինի: Մարդիկ կարիք ունեն աշխատանքի, բնակավայրի, հատուկ հարաբերությունների, որպեսզի մենք իսկապես ասենք, որ պատրաստ ենք ամեն ինչ անելու, որ սփյուռքահայերը մեծ քանակությամբ վերադառնան: Բացի այդ, սփյուռքահայը եթե ուզում է հայրենիքում մի նոր գործ սկսել, ինքը չգիտի Հայաստանի օրենքները, չգիտի՝ ինչ փաստաթղթեր են պետք, որ նախարարությունն է դրանով զբաղվում. պետությունը պետք է «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատի, որ Հայաստան փոխադրված մարդը մի տեղ դիմի և ստանա բոլոր հարցերի  պատասխանը: Ոչ թե հազար դուռ թակի, ամեն մեկին տարբեր հարցերով դիմի՝ բիզնես ոնց սկսեմ, ոնց վարորդական վկայական հանեմ և այլն:

Ես հիշում եմ, որ 1-2 տարի առաջ վարչապետը հայտարարեց, որ ինքը ծրագիր է անում, որ Հայաստանը 2050-ին ունենա 5 մլն բնակչություն, բայց, դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ այս տարի առաջին 11 ամսում 100-120 հազար քաղաքացիներ արտագաղթել են Ռուսաստան: Եթե այսպես շարունակվի, մենք ոչ միայն 5 մլն չենք ունենալու 2050-ին, այլև կորցնելու ենք այն, ինչ հիմա ունենք:

-Այսինքն՝ այս ուղղությամբ էական հարցեր չեն լուծվե՞լ:

-Երբ վարչապետն ասում է, որ 2050-ին 5 մլն բնակչություն պետք է ունենա Հայաստանը, դա ասելով չէ: Մեկն էլ կարող է ասել, որ ունենալու ենք 10 մլն, 50 մլն բնակչություն: Դա ոչ մի իմաստ չունի: Եթե իսկապես վարչապետը լուրջ է և ուզում է, որ 5 մլն հայ լինի Հայաստանում, պետք է նա մասնագետների, խորհրդականների հետ նստի և քննարկի, թե ինչ քայլեր, ինչ ծրագրեր պետք է արվեն այդ նպատակին հասնելու համար: Որտե՞ղ է այդ ծրագիրը, որի համաձայն տարեկան 50 հազար մարդ գալու է և այդպես շատանալու են ու հասնեն 5 մլն-ի: Ես այդպիսի ծրագիր չեմ տեսել: Մենք խոսելու մեծ վարպետներ ենք, բայց երբ գործելու ժամանակն է գալիս, զրո ենք, դժբախտաբար, գործնական ոչինչ չենք անում:

Իհարկե, ուրախ եմ, որ հանձնակատարն ուզում է հայերին հայրենադարձել, դա իր պարտականությունների մի կարևոր մասն է, բայց, դժբախտաբար, մեկ տարի առաջ ինքը հայտարարեց, որ ուզում է, որ արաբներ ներգաղթեն Հայաստան, որ բնակչությունը շատանա: Դա ոչ մի կապ չունի իր աշխատանքի հետ, իր աշխատանքը սփյուռքահայերի հետ է, ոչ թե արաբների, չինացիների կամ կորեացիների: Հիմա ուրախ եմ, որ մոռացել է իր այդ հայտարարությունը և ավելի կենտրոնանում է սփյուռքահայերի վրա:

-Հասկանալի է, որ Հայաստանի ժողովրդագրական վիճակը բարելավելը կենսական անհրաժեշտություն է, սակայն այդ ուղղությամբ պետք է ավելի խորքային ծրագրեր իրականացվե՞ն:

-Այո՛, խորքային, հստակ ծրագրեր են պետք, ոչ թե միայն օդում խոսենք՝ ուզում ենք, որ սփյուռքահայերը ներգաղթեն: Սա շատ դժվարին աշխատանք է, մեծ պատրաստություն է պահանջում: Հայրենիք վերադարձած սփյուռքահայը օգնության կարիք ունի, մանավանդ սկզբնական շրջանում: Թեև Հայաստանը բոլորիս հայրենիքն է և հայրենիք փոխադրվելը շատ լավ գաղափար է, բայց վերջիվերջո, սփյուռքահայը Հայաստանում չի ապրել, օտար երկրի քաղաքացի է և նա իմանում է իր ապրած երկրի օրենքները, և ոչ մի գաղափար չունի, թե այդ ամենը ոնց պետք է անի Հայաստանում: Պետությունը պետք է օգնի, ճանապարհ ցույց տա, աջակցի, ոչ թե մարդը մի նախարարությունից մյուսը գնա, բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնի: Մեր նախարարները ոչ մի նամակի, ոչ մի հեռախոսի չեն պատասխանում: Մարդիկ հարյուր անգամ գնում-գալիս են, որ մեկն իրենց ընդունի, իրենց հարցերին պատասխանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում