Tuesday, 16 04 2024
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
-
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը

Զասը հերթապահ հայտարարություն է արել, եթե Ռուսաստանը շահագրգռված եղավ մեր շահերը պաշտպանել, ապա  կանի դա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են գալիք տարի աշխատել նաև Հայաստանի առաջնահերթություններով, Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է  կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ որ պատրաստ է ՀԱՊԿ-ի գալիք տարվա գործունեության հիմնական ծրագրային փաստաթուղթը, որը փաստացի կիրագործվի Հայաստանի նախագահության ընթացքում.  «Այդ փաստաթուղթն արդեն մշակել ենք, համաձայնացրել մեր բոլոր պետությունների հետ: Կցանկանայի նշել, որ այդ առումով մեր հիմնական փաստաթղթում, որով աշխատելու են քարտուղարությունը, գլխավոր շտաբը, այլ մարմինները, արտացոլված են բոլոր այն նախաձեռնություններն ու առաջարկությունները, որոնք արտահայտվել են Դուշանբեում` աշնանային նիստի ընթացքում և՛ արտաքին գործերի նախարարաների, և՛ պաշտպանության նախարարների, և՛ պետությունների ղեկավարների կողմից: Այնտեղ արտացոլված են նաև բոլոր առաջնահերթությունները, որոնք բարձրաձայնվել են ձեր կողմից Դուշանբեում աշնանային նիստի ժամանակ: Այսինքն՝ մեր պետությունները հաստատել են, որ պատրաստ են հաջորդ տարի աշխատել հենց այն առաջնահերթություններով, որոնք առաջարկվել են, այդ թվում՝ նախագահող երկրի՝ Հայաստանի կողմից»։

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի կարծիքով՝ Ստանիսլավ Զասն, ըստ էության հերթապահ հայտարարություն է  արել և այն այնքան անորոշ բնույթ ունի , որ մանևրելու համար լայն տեղ է թողնում․ «Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ կոչվածը Ռուսաստանն է, իսկ Ռուսաստանի հարաբերություններն արևմուտքի հետ շատ բարդ են։ Չնայած  բարեկամության մասին հավաստիացումներին, կարծես թե անխուսափելիորեն սրվում են հարաբերությունները նաև Թուրքիայի հետ։ Այս պայմաններում բնականաբար նման հայտարարություն անելով տեղ են թողնում, որպեսզի վաղը մյուս օրը, եթե հանկարծ Թուրքիային ինչ-որ ձևով հարվածելու, վնասելու, Թուրքիայի դեմ ինչ-որ ձևով պայքարելու խնդիր լինի՝ իրենք  Հայաստանի շահերի պաշտպանության համատեքստում այդ գործողություններն անեն։ Ասեն՝ մենք հայերին ենք պաշտպանում ու այդպիսով միավորներ շահելով իրենց աշխարհաքաղաքական պայքարը մղեն Թուրքիայի դեմ։Ես սա կդիտարկեի հենց այդ համատեքստում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ եթե աշխարհաքաղաքական զարգացումները եղան այնպես, որ Ռուսաստանը շահագրգռված եղավ մեր շահերը պաշտպանել, ապա մեր շահերը կպաշտպանի․ «Մենք այդ դեպքում պետք է այնքան իմաստություն ունենանք, որ կարողանանք այդ հնարավորությունը բաց չթողնել։Իսկ եթե աշխարհաքաղաքական զարգացումները թույլ չտվեցին կամ Մոսկվան նպատակահարմար չգտավ դա անել՝ ապա չեն անի։Պետք է սպասենք զարգացումներին։ Որքան հասկանում եմ՝ այդ զարգացումները մեծապես պայմանավորված են Ուկրաինայի զարգացումներով, որտեղ  հերթական անգամ էսկալացիա է։ Անցած տարի էլ տեսանք այդ սրումը, որը հետո հանգեց։ Հիմա ես չգիտեմ, թե այդ սրումը վերջիվերջո ինչի կհանգեցնի։ Իսկ այդ հարցերը, մեծ հաշվով, որոշվում են Վաշինգտոնում։Վաշինգտոնում կորոշեն՝ պատերազմե՞լ, թե՞ոչ։ Իսկ Ուկրաինայի պատերազմը, ցավոք, իր արտացոլանքը կունենա մեր տարածաշրջանում»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ նման սցենարի պարագայում, մեզ համար անկանխատեսելի հետևանքներ կլինեն՝ գուցե լավ, գուցե նաև վատ․ «Համենայնդեպս եթե մենք ուզում ենք լավ լինի, ապա պետք է պատրաստվենք բոլոր մակարդակներում՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական, ընդհուպ մինչև հոգեբանական։ Բայց արդյոք պատրաստվում ենք։ Մեր հանրապետության կյանքը լցված  րոպեական, կենցաղային խնդիրներով, որ այդպիսի գլոբալ զարգացումներին մենք պատրաստ չենք։ Հիմա մենք երկու օր Երևանի քաղաքապետ էինք հանում ու նշանակում։ Նույնիսկ Հայաստանի մակարդակով դա հարց չէ, ուր մնաց՝ աշխարհի։ Բայց երկու օր մեր պետական ողջ համակարգն, ըստ էության, զբաղվեց դրանով։ Մենք զբաղվում ենք ՏԻՄ ընտրություններով ու նմանատիպ բաներով՝ փոխանակ բանակն ուժեղացնենք, տնտեսություն զարգացնենք, ոլորտային բարեփոխումներ իրականացնենք։ Սպասում ենք, որ մի օր հայերին կօգնեն»։

Մհեր Հակոբյանը համարում է, որ մենք ռուս-ուկրաինական բախումներից խուսափել չենք կարող․ «Եթե բախումը եղավ, մեզ վրա շատ մեծ ազդեցություն է ունենալու։ Ես միշտ ասել եմ՝ վախենում եմ, որ կընթանա աշխարհաքաղաքական մակարդակով ռուս-թուրքական պատերազմի սցենարով։ Իսկ այդ սցենարի դեպքում Ռուսաստանը երկու ճակատով է կռվում՝ Բալկանյան կամ Արևելյան Եվրոպական  և Կովկասյան։ Ընդ որում՝ ցավալիորեն միշտ կովկասյան ճակատը համարվում է  երկրորդական։ Հիմա եթե Ռուսաստանին շատ ուժեղ հարվածեն ու ինքն իր միջոցներն ու ուժերը տանի այն կողմ, բնական է այստեղ էլ Թուրքիան կարող է առաջ գալ։ Ընդհանուր առմամբ նա Ռուսաստանից թույլ է, բայց այս ճակատում կարող է ուժերի գերակշռություն ունենալ ու հաշվի կառնի, որ Ռուսաստանն այնտեղ է զբաղված լինում։ Այդ ընթացքում  Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մեզ համար կարող է վտանգներ առաջացնել»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում