Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լավ, ո՞ւմ եք էշի տեղ դրել․ Ով է 2021 թ․ Հայաստանի լավագույն մարզիչը

Նախօերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց այն մասնագետների անունները¸ որոնք հավակնում են դառնալ 2021 թվականի լավագույն մարզիչ։ Եվ այսպես «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում ՀՖՖ-ի կողմից առաջադրված թեկնածուներն են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, Հայաստանի երիտասարդական հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիասյանը, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։ Նախքան լավագույնների կատարած արդյունքներին և ամփոփոիչ եզրակացություններին անդրադառալը հարկ ենք համարում խոսել աբսուրդային մի երևույթի մասին։ Խոսքը ՀՖՖ-ի կողմից Ռաֆայել Նազարյանին լավագույն մարզիչ թեկնածու առաջադրելն է։

Տեղի ունեցածը ոչ մի կերպ չի տեղավորվում բանական մարդու տրամաբանության մեջ։ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը խայտառակ ելույթներից հետո Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 6 խաղից հետո 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երկրորդ հավաքականն այս տարի 2։0 հաշվով պարտվել է Ֆարերյան Կղզիների գաճաճ հավաքականին, Երևանում 1։4 հաշվով զիջել է Սերբիային, զիջել է այդ պահին խմբի ենտապահ Հյուսիսային Մակեդոնիային։ Նազարյանի գլխավորությամ Հայաստանի երիտասարդական թիմը ընտրական փուլի վերջին խաղում գերխայտառակ 7։0 հաշվով պարտվել է Ֆրանսիային։ Նազարյանի գլխավորությամբ ԲԿՄԱ-ն 6 միավորով եզրափակում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Այսքանից հետո արդյունքների առումով Հայաստանի ամենավատ մարզչին պաշտոնանկ անելու փոխարեն ՀՖՖ-ն նրան առաջադրել է լավագույն մարզչի թեկնածու։ Լավ, ում եք էշի տեղ դրել։ Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է քան թքել ֆուտբոլային հասարակության վրա։ Եթե Նազարյանի պես անհաջողակ մասնագետը կա թակնածուների ցուցակում, ինչու օրինակ ցանկում չկա «Ուրարտուի» կամ ասենք «Նորավանքի» գլխավոր մարզիչը։ Մարզիչներ որոնք ունեն պոտենցիալ և աչքի են ընկնում համեմատաբար կայուն արդյունքներով։ Նազարյանի գրանցած արդյունքներն ավելի՞ լավն են։ Տեղի ունեցող երևույթների մասին խոսելը հավատացեք տհաճ է։ Լավագույն մարզիչը պետք է որոշվի մասնավորապես արդյունքների հիման վրա։ Այս սկզբունքով առաջնորդվելով «Առաջին լրատվական»-ը տարվա լավագույն մարզիչ է համարում Վարդան Բիչախչյանին։

Այս մասնագետի գլխավորությամբ «Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը, Կոնֆերենցիաների լիգայում պայքարից դուրս թողեց հունգարական ուժեղագույն թիմերից «Ֆեհերվարին»։ Վերջինիս կազմում ընդգրկված են Հունգարիայի հավաքականի 5-6 ֆուտբոլիստներ որոնք մասնակցել էին Եվրո-2020-ին։ Եվ ընդհնարապես Բիչախչյանի գլխավորած թիմերը մշտապես աչքի են ընկել կայուն և որակյալ խաղով։ Երկրորդ տեղում տեսնում ենք Ալեքսանդր Գրիգորյանին, որը կարճ ժամանակ աշխատելով «Ալաշկերտում» հասավ պատմական հաջողության։ Մասնավորապես թիմը նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եվրագավաթներում հասավ մինչև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Գրիգորյանն կարող էր լինել նաև լավագույնը, սակայն նրա աշխատանքը «Ալաշկերտում» կարճ տևեց։ Ի տարբերություն Բիչախչյանի արդյունքի, Գրիգորյանի գրանցած արդյունքը դրվագային էր։ Եվ վերջապես, երրորդ տեղում տեսնում ենք Վարազդատ Ավետիսյանին։

Վերջինիս հաջողվեց Մ-19 տարեկանների հավաքականի հետ հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը նվաճելով Էլիտ ռաունդի ուղեգիր։ Սա լուրջ և խրախուսման արժանի արդյունք է։ Ինչ վերաբերվում է Խոակին Կապառոսին, ապա վերջինիս աշխատանքը և արդյունքների դինամիկան պետք է համարել դրական։ Դրական կարելի է համարել նույն Գունկոյի և Եղիշե Մելիքյանի աշխատանքը, սակայն արդյունքի տեսանկյունից ընդունենք որ Բիչախչյանը, Գիրգորյանն ու Ավեիտսյանը մեկ քայլ առաջ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում