Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Իրանում տեսնում են Ադրբեջանից եկող վտանգը, բայց պաշտոնական Թեհրանը մտածում է՝ Ադրբեջանով կարող է Եվրոպա դուրս գալ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում անցկացվող հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը քննարկում է Երասխ-Հորադիզ երկաթուղու փուլային բացման տարբերակը:

Քննարկման դրված տարբերակներից մեկն այն է, որ չսպասելով Մեղրիի և Միջնավան-Հորադիզ հատվածներում նոր երկաթուղու կառուցմանը, Նախիջևանով դեպի Իրան հաղորդակցություն բացվի (քանի որ նախկինում հայտարարվել էր, որ շինարարությունը կարող է երեք տարի տևել): Քննարկվել են նաև մեկ այլ՝ Իջևան-Ղազախ երկաթուղու (Հայաստանի հյուսիս-արևելքով) բացման հնարավորությունները։ Գրիգորյանը պարզաբանել է, որ այս փուլում քննարկվում են առավել իրատեսական նախագծեր, որոնք ծախսերի և արդյունքի ողջամիտ հարաբերակցություն են տալիս։

«Թեև օրակարգից ոչ մի տարբերակ չի հանվել, սակայն այժմ քննարկվում են բանակցությունների այս փուլի համար կիրառելի հարցեր»,-պարզաբանել է ՀՀ փոխվարչապետը:

Նա հավելել է, որ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցն առայժմ քննարկվել է միայն հայեցակարգային մակարդակով՝ առանց որևէ մանրամասնության:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Գրիգորյանը իր ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի հետ Երևանում անցկացրել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ բնականաբար Իրանն ընդառաջում է տարածաշրջանում սահմանների  չփոխվելուն, բայց նաև կոմունիկացիաների ապաշրջափակմանը․«Թեհրանում միանշանակ դրական են տրամադրված  ճանապարհները բացելուն ու այդ մասին ոչ մեկ անգամ են արտահայտվել։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանը ինչ կտա կամ չի տա, ինչպես  իր խոսքում հայտարարեց պարոն Գրիգորյանը՝ չի կարող լինել Հայաստանի սուվերեն իրավունքից դուրս որևէ բան, դա պետք է լինի Հայաստանի վերահսկողության  տակ։ Կարծում եմ այդ հարցը շատ հստակ է նաև իրանական կողմի համար՝ Հայաստանը միջանցք հասկացողությունը չի ընդունում ու պնդում է, որ չի տրամադրելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ Իրանի համար միջանցքը կարմիր գիծ է․ «Եթե հետևել եք Իրանի արտգործնախարարի Բաքու կատարած այցին, ապա այնտեղ էլ խոսվեց այդ մասին։ Հնչեցվող  կարևոր թեզը սահմանների անխախտ լինելու պարագան է, որ Իրանի համար համարվում է կարմիր գիծ։ Բայց մյուս հարցերը պետք է նայել հարաբերությունների սահմաններում։ Թեհրանն ամեն ինչ անում է, որ այդ հարաբերությունները մեղմ լինեն, դրա համար ամեն ինչ անում է այդ լարվածությունից հեռու մնալու համար»։

Խոսելով այն մասին, թե արդյոք Իրանի արտգործնախարարի այցը Ադրբեջան կարող է դիրքորոշման փոփոխության պատճառ լինել, Մովսես Քեշիշյանը նկատեց․«Ես չեմ հավատում, որ նման տարօրինակ փոփոխություններ կլինեն։ Կարևոր հարցն այն է, որ Իրանը՝ նկատի ունենալով Վիեննայի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, այն ճնշումները, որ գործադրվում են Իրանի նկատմամբ, Թեհրանին պարտադրում են ավելի վաղ մոտեցումներ ցուցաբերել, հարցերին հանգիստ նայել, փորձել լեզու գտնել հնարավորինս շատ երկրների հետ, լարվածություններին տոն չտալ։ Ու այդ ֆոնի վրա էլ նման զրույցներ ընթանում են։ Ադրբեջանական կողմի ներկայությունն Իրանում կամ իրանական կողմի ներկայությունն Ադրբեջանում բնականաբար տարօրինակ փոփոխություններ չեն առաջացնի»։

Ըստ Քեշիշյանի, սակայն, կա մի ցավոտ օղակ․ «Կարծես թե Իրանը մոռանում է, որ եթե հավելյալ բաներ տա ադրբեջանական կողմին՝ երկարատև հեռանկարում կարող է դա իրեն վնաս հասցնել։ Իհարկե Իրանում կան բավականին լուրջ մտածողությամբ մարդիկ, որոնք ելնելով ազգային շահերից խոսում են այն մասին, որ դա վտանգավոր է Իրանի համար, պետք է զգուշանալ ադրբեջանական մոտեցումներից ու համապատասխան քայլեր անել, որպեսզի Ադրբեջանը հակաիրանական քարոզչություններին վերջ տա, բայց այնուամենայնիվ այդտեսակ մարդիկ դժբախտաբար այսօր իշխանության գլուխ չեն։ Իրանում մտածում են,որ այստեսակ  մեղմ մոտեցումներով կարող են շրջափակումից դուրս գալ, Ադրբեջանով Եվրոպա դուրս գալ։Եվ այս ձգտումներից ելնելով է նման քայլերի գնում։ Բուն խնդիրը հենց սա է»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում