Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

+7. Խոակին Կապառոսի աշխատանքի գնահատականն ու դինամիկան

Երեկ ՖԻՖԱ-ն հրապարակեց այս տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանելով դիրքը 2021 թվականը ավարտում է 92-րդ հորիզոնականում։ Անցնող տարում մեր գլխավոր թիմն անցկացրեց 10 պաշտոնական և 2 ընկերական հանդիպում։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում մերոնք տարան 3 հաղթանակ 3 հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 4 պարտություն։ Ստուգողական հանդիպումներում Հայաստանը ոչ-ոքի 1։1 խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի և 1։3 հաշվով զիջեց Շվեդիային։ Չմոռանք, որ ացյալ տարի տեղի ունեցած Ազգերի լիգայի վերջին մրցաշարում Հայաստանի ազգային թիմը, հաղթող դառնալով C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում, նվաճել էր B դիվիզիոնի ուղեգիր։ Ազգերի լիգայի կտրվածքով՝ Հայաստանը բավական լավ դիրքում է և շրջանցել է այնպիսի հավաքականների, ինչպիսիք են Թուրքիան, Բուլղարիան, Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան։ Այս հավաքականները Ազգերի լիգայի 2022 թվականին կայանալիք խաղարկությունում ելույթ կունենան ավելի ցածր՝ C դիվիզիոնում։ Նշենք, որ Ազգերի լիգայում Խոակին Կապառոսի թիմին միայն Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակներից հետո հաջողվել էր հայտնվել աղյուսակի լավագույն հարյուրյակում։

Տևական ժամանակ մենք տեղ չունեինք աշխարհի լավագույն 100 ազգային թիմերի շարքում։ Օրինակ, 2020 թվականի հոկտեմբերին ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 101-րդն էր։ Որպեսզի սթափ գնահատական տանք ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակին, հիշենք, թե ինչ վիճակում էր մեր հավաքականը մինչև Խոակին Կապառոսը։ Հայաստանի գլխավոր թիմը ընտրական նախավերջին մրցաշարի վերջին խաղում 9։1 հաշվով պարտվել էր Իտալիային։ Ընդունենք, որ նման հաշվով պարտված հավաքականն օբյեկտիվորեն ուղղակի չէր կարող տեղ ունենալ լավագույն հարյուրյակում։ Ուստի, 2020 թվականի մեր դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում արտացոլում էր միանգամայն իրական պատկեր։ Մինչև Իտալիայի հետ հայտնի հանդիպումը երկրպագուների հիմնական մասը վստահ էր, որ մեր հավաքականը կջախջախի դասակարգման աղյուսակում մեզնից ավելի բարձր հորիզոնականներում գտնվող հավաքականներին: Հիմա արդեն նման համոզմունք ունեցող մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէ: 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը ոչ-ոքի խաղաց դասարագրման աղյուսակի վերջնամասում գտնվող Լիխտենշտեյնի հետ։ Հետևաբար Հայաստանի հավաքականի ներկայիս դիրքը աղյուսակում նույնպես պետք է համարել օբյեկտիվ։ Ավելին, դասակարգման աղյուսակը կարելի է համարել չափորոշիչ գլխավոր մարզչի և ընդհանրապես ազգային թիմի կատարած աշխատանքի վերաբերյալ։ Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը վերադարձավ լավագույն հարյուրյակ։ 2021 թվականը սկսեցինք 99-րդ հորիզոնականից։ Այս պահին մեր ընտրանին 92-րդ է։ Այսինքն մեկ տարում իսպանացի մասնագետին հաջողվեց Հայաստանին հավաքականի բարձրացնել 7 կետով։ Ընդհանուր առմամբ գրանցված ցուցանիշը կարելի է համարել բավարար հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ։

Այո, մի պահ թվում էր թե մեր ազգային թիմը կարող է հայտնվել աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Մի տպավորիչ հանդիպումները սակայն բավարար չեն մեծ հաջողության հասնելու համար։ Փաստենք միայն, որ Կապառոսին հաջողվել է մեր հավաքականին դնել այսպես ասած ռելսերի վրա, որը հնարավորություն է տալիս թեկուզ դանդաղ, բայց առաջ շարժվել։ Առջևում Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկությունն է որտեղ մեր հավաքականը կանցկացնի 6 հանդիպում։ Արձանագրենք, որ Կապառոսի համար աշխատանքային հաջորդ փուլը սկսվում է 92-րդ կետից։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկությունում B դիվիզիոնի առաջին ենթախմբում Հայաստանի հավաքականին բաժին են հասել Ուկրաինայի, Իռլանդիայի և Շոտլանդիայի հավաքականները։ B դիվիզիոնում տեղը պահպանելը մեր հավաքականի համար կլինի բավարար արդյունք։

Առաջիկա մրցաշարը այո հնարավորություն է պայքարելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ողեգրի համար, բայց․․․։ Ընդունենք, որ Եվրոյում ընտրական մրցաշարի միջոցով հայտնվելը մեզ համար շատ ավելի իրատեսական է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում