Thursday, 30 03 2023
17:40
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրենին
17:08
Եղանակը Հայաստանում – ՄԱՐՏ 31, 2023
17:00
Ֆիլիպիններում լաստանավի վրա բռնկված հրդեհը 31 մարդու կյանք է խլել
16:50
Ավստրիայի ընդդիմությունը լքել է խորհրդարանի դահլիճը՝ ի նշան բողոքի Զելենսկիի ելույթի դեմ
Ադրբեջանն ու Իսրայելը համատեղ դրոններ են արտադրում
Բարդ իրավիճակ է, բայց կան Ադրբեջանի գործողությունները զսպելու օբյեկտիվ հնարավորություններ
«Հայաստանը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի տարածքից». Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում». Բայրամով
16:00
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի չափով հերթական դրամաշնորհն է ստացել` ուղղված պետբյուջեի աջակցությանը
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:25
Եղանակը աշխարհում – ՄԱՐՏ 31, 2023
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է

«Մենք մեր հաղթանակը պատրաստ ենք ամրագրել նաև դատական ատյաններում». «Ապրելու երկիր» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը՝ Փարաքար համայնքի վերաբերյալ

«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարի ավագանու ընտրություններում հավաքել է 49% ձայն՝ ստանալով 10 մանդատ։ Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ավագանու առաջին նիստին «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Վալոդյա Գրիգորյանը։

Ավագանու մյուս անդամների կողմից նիստին ձևավորված չեն եղել խմբակցություններ և հնարավորություններ չեն ունեցել առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու, ինչը Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի հստակ պահանջ է։

Արդյունքում Վալոդյա Գրիգորյանի օգտին քվեարկել են 10 կողմ, 0 դեմ և համաձայն Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի 8-րդ մասի համաձայն Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար։

Այնուհետև, ավագանին անցել է օրակարգի հաջորդ հարցերին և ավարտել առաջին նիստը։ Նիստի ավարտից հետո, որին ներկա էին ավագանու բոլոր անդամները, մյուս երկու ուժերի ավագանու անդամները օրենքի կոպիտ խախտումով՝ գերազանցելով իրենց լիազորությունները, «շարունակել են» նիստը, որտեղ կազմակերպել են «նոր քվեարկություն» և «ընտրել» համայնքի ղեկավար։ Այս կապակցությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ ավագանու 11 անդամի կողմից պաշտոնական լիազորությունների անցման հիմքով քրեական գործ հարուցելու հարցով։

Հատկանշական է, որ ՔՊ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն, այդ նոր «ընտրություններում» ստացել է 0 ձայն՝ ունենալով ավագանու 6 անդամ՝ ներառյալ ինքը՝ թեկնածուն։ Դեկտեմբերի 23-ին օրենքի ուժով իրականացվել է Վալոդյա Գրիգորյանի երդմակալության արարողությունը, որից հետո ոստիկանությունը արգելել է Վալոդյա Գրիգորյանին և ավագանու մյուս անդամներին մուտք գործել համայնքապետարանի շենք։

Այնուհետև, երդման արարողությանը հրավիրված քաղաքացիները իրականացրել են բողոքի ակցիաներ, որի արդյունքում ոստիկանները բացել են համայնքապետարանի մուտքը։ Մյուս կողմը դիմել է դատարան ,վիճարկելով ավագանու նիստի իրավազորությունը, դրանով փաստելով, որ նիստից հետո կազմակերպված նիստը ամբողջովին ապօրինի է եղել և հրաժարվում են իրենց «հաղթանակից»։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ավագանու առաջին նիստի ընթացքում, անմիջապես դրանից հետո և մինչև այժմ փորձում է իշխանության թեկնածու Դավիթ Մինասյանի հետ քննարկել ստեղծված իրավիճակը և հնարավորինս արագ լուծումներ տալ և միասնական ուժերով օր առաջ լծվել Փարաքար համայնքը զարգացնելու գործին։

Ցավոք, Դավիթ Մինասյանի կողմից մինչև այժմ չկա որևէ արձագանք։ Մենք մեր հաղթանակը պատրաստ ենք ամրագրել նաև դատական ատյաններում, սակայն հաշվի առնելով, որ նման մթնոլորտում հետագա աշխատանքները չեն ունենալու բարձր արդյունավետություն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, թեև հաղթել է ավագանու ընտրություններում, պատրաստ է Փարաքար համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացման՝ ակնկալելով մյուս երկու պարտված ուժերի ողջախոհությունը այս հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում