ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հայկ Մարությանի ելույթը արժանապատիվ, լավ ձևակերպված ելույթ է համարում:
Նրա խոսքով՝ «Մարությանի հեռացմամբ մեծ վնաս հասցվեց Փաշինյանի իշխանությանը. «Լայքոկրատիան մեծ վնաս կրեց: Եթե համեմատում ես Մարությանին նույնիսկ Փաշինյանի հետ՝ նա տիտան է: Դեմագոգիա է, երբ ասվում է, որ Մարությանի ձայները Փաշինյանի ձայներն են: Մարությանի և բոլոր ՏԻՄ ընտրությունների դեպքում իշխանության կողմից դիվերսիա է: Փաշինյանի իշխանությունը չի ցանկանում խաղալ ժողովրդավարության կանոններով, ժողովրդավարության նկատմամբ դիվերսիա է Այս իշխանության գլխավոր չափանիշը իշխանությունը պահելն է»: