Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Հայաստանում 2021 թվականին վերանորոգվել է շուրջ 88 դպրոց, ավելի քան 30 դպրոց ապահովվել է նոր գույքով

ԿԳՄՍ բյուջեով 2021 թվականին տարբեր ծրագրերով կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել շուրջ 88 դպրոց, ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել՝ չհաշված լաբորատոր սարքավորումների և գույքի գնման աշխատանքները։

Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ միայն համակարգչային հագեցվածության տեսանկյունից 2020 թվականի ընթացքում ‹‹Կրթության բարելավում›› ծրագրով համակարգչային սարքավորումներ են տրամադրվել ընդհանուր առմամբ 305 ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հեռավար դասընթացներ անցկացնելու նպատակով 101 ուսումնական հաստատություններում տեխնիկապես կահավորվել է մեկական դասասենյակ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների տրամադրվել է կոնֆերանս տեսախցիկ: Իսկ 2021-ին 272 հանրակրթական ուսումնական հաստատությունների տրամադրվել է մեկական պրոյեկտոր, որոնցից 259-ին՝ նաև մեկական դյուրակիր համակարգիչ: «Ինչ վերաբերում է բնագիտական լաբորատորիաներին, ապա 107 ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով տրամադրվել է ընդհանուր առմամբ 335 լաբորատորիա: Ներկայում ընթացքի մեջ է Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը՝ նոր չափորոշիչների փորձարկմանն ու ներդրմանն ընդառաջ։ Տարեվերջին կառավարությունը նաև կայացրեց որոշում Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցներում ստեղծելու 14 ինժեներական լաբորատորիա»,-ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ 2021թ. փետրվարին կառավարությունը հաստատեց Հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որը հիմնված է կարողունակությունների վրա՝ ամեն կրթական աստիճանի համար սահմանելով հստակ վերջնարդյունքներ։ Նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն՝ հրաժարվելով անբավարար գնահատման շեմից, միավորային գնահատումը լրացնելով ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ, վերանայելով առարկայակենտրոն ուսումնական պլանները՝ ի շահ ամբողջական և ինտեգրված ուսուցման։

Անդրեասյանը կարևորեց նաև այն, որ այս տարի փորձարկվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը։ Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996 ուսուցիչ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,8 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար: Ուսուցիչներին տրվել են հավելավճարներ՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար։

«Ասեմ,որ տարվա ընթացքում վերսկսվել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստման գործընթացը, որն էապես փոխվել է։ Մասնավորապես, երաշխավորվել են 48 կազմակերպություն և շուրջ 30 դասընթաց։ Ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու կազմակերպություններից որևէ մեկը, կամ դասընթացների միջոցով ինքնուրույն հավաքելու կրեդիտներ, դիմելու և ատեստավորվելու։ Ատեստավորման գործընթացում կրճատվել է թղթաբանությունը, ներդրվել են թվայնացման բաղադրիչներ։ Ավելի քան 7000 ուսուցիչ վերապատրաստվել է, ներկայում ընթանում են պարտադիր ատեստավորման գործընթացները տարածքային և հանրապետական հանձնաժողովների կողմից։ Գալիք տարի կատեստավորվի շուրջ 14000 ուսուցիչ»,-ասաց Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ մշակվել է ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման հայեցակարգ, որով նախատեսվում է հիմք դնել ուսուցչի կարողունակությունների սահմանմանը և մասնագիտական զարգացման կարիքների գնահատման հիման վրա տարբերակված մոտեցմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում