Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Որակյալ կրթության ապահովման նոր մոդել՝ Կապան համայնքի գյուղական բնակավայրերի համար

Կապանի 31 բնակավայրերից 6-ում կստեղծվի առանձին գործող հաստատություն՝ կրթահամալիրի տեսքով, որտեղ կիրականացվեն նախադպրոցական և դպրոցական ծառայություններ՝ զարգացնելով ենթակառուցվածքներն ու կրթության մատուցման որակը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ արդեն մեկնարկել է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար՝ կրթական ծառայությունների տեղորոշման և որակյալ կրթության ապահովման նոր մոդելի նախագծումը։ Կապան խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրերում գործում է 18 հանրակրթական ուսումնական հաստատություն. մյուս բնակավայրերի դպրոցահասակ երեխաները հաճախում են մոտակա բնակավայրի դպրոցներ։ 31 բնակավայրերից միայն 6-ում են առկա նախադպրոցական ծառայություններ։ 31 բնակավայրերում ներկայում շահառու երեխաների թիվը շուրջ 1000 է՝ ներառյալ դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի 3-6 տարեկան երեխաները:

«Ըստ իրականացված ուսումնասիրությունների և տեղազննությունների՝ 31 բնակավայրերից 6-ում անհրաժեշտ է ունենալ առանձին գործող հաստատություն՝ կրթահամալիրի տեսքով, որտեղ կիրականացվեն նախադպրոցական և դպրոցական ծառայություններ՝ զարգացնելով ենթակառուցվածքներն ու կրթության մատուցման որակը։ Մնացյալ 25 բնակավայրերը կարող են միավորվել 7 կրթական հանգույցներում՝ ձևավորելով կրթահամալիրներ, որտեղ կիրականացվեն թե՛ հանրակրթական, թե՛ նախադպրոցական, թե՛ այլ կրթական ծրագրեր՝ ըստ անհրաժեշտության։ 13 վայրերից 5-ի դեպքում անհրաժեշտ է նոր շենքերի կառուցում, որոնցից 3-ի համար՝ մոդուլային սկզբունքով, մյուս դեպքերում՝ կիրականացվի առկա շենքերի վերակառուցում՝ ներառյալ մարզադահլիճները։ Հանգուցային կրթահամալիրների գործունեության համար նախագծվել և ծրագրվել են 8 տրանսպորտային ուղիներ, որոնք պետք է ապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը բնակավայրից բնակավայր՝ ներառելով նաև ուղեկցորդի ծառայությունը»,- ասաց փոխնախարարը։

Անդրեասյանն ընդգծեց, որ և´առանձին գործող հաստատությունները, և՛ կրթահամալիրները պետք է ունենան վերանորոգված շենքային պայմաններ, ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գույքային և լաբորատոր հագեցվածություն։ Բոլոր հաստատությունները պետք է ունենան նաև որակյալ աշխատակազմ՝ ապահովված համարժեք աշխատանքային պայմաններով։ Իրականացված աշխատանքների համաձայն՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում ծրագիրն իրականացնելու համար կպահանջվի շուրջ 9 մլրդ ՀՀ դրամ։ Արդեն իսկ մեկնարկել են դրա իրագործմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝ քաղաքաշինական կոմիտեի կողմից հայտարարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները։

Նա շեշտեց, որ նույն մեթոդաբանությամբ՝ Սյունիքի մյուս 7 խոշորացված համայնքներում նույնպես իրականացվում են նշված աշխատանքները, ինչը թույլ կտա ստանալ ամբողջ Սյունիքի մարզում որակյալ կրթական ծառայությունների լիարժեք քարտեզը։ Ծրագիրը քննարկվում է Եվրամիության գործընկերների հետ՝ 2,6 միլիարդ եվրոյի աջակցության համատեքստում իրականացնելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում