ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ ակտիվիստների ձերբակալման հանգամանքը կազդի երկխոսության հետագա ընթացքի վրա, ասաց. «Կարծում եմ, որ այդ հանգամանքը կխոչընդոտի երկխոսության ընթացքին:
Այն պարզ պատճառով, որ ՀԱԿ-ը պահանջում է ազատել իր ակտիվիստներին, իսկ իշխանությունն էլ չի կարող, քանի որ, եթե նրանք ձեռք են բարձրացրել ոստիկանության, պետության վրա, դժվար թե ազատեն: Ինչի արդյունքում երկխոսությունը կամ կսառեցվի կամ կհետաձգվի»:











































