Կառավարությունը հաստատեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Հովհաննես Հովհաննիսյանի ընտրության արդյունքները:
«Սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է և պատիվ գլխավորել Երևանի պետական համալսարանը: Այս ամիսների ընթացքում նախաձեռնել ենք մի շարք բարեփոխումներ: Կարծում եմ, որ Երևանի պետական համալսարանը դեռ իր խոսքը կասի»,- ասաց Հովհաննիսյանը:
Կառավարությունը հաստատեց նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի ընտրության արդյունքները: