Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

2021 թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը․ Թոփ-3-ն ըստ «Առաջին լրատվական»-ի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախօրեին հրապարակեց 2021 թվականի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում առաջադրված 23 ֆուտբոլիստների անունները։ Բացառությամբ ԲԿՄԱ-ի ներկայացուցիչ Միքայել Միրզոյանի մյուս 22 ֆուտբոլիստները Հայաստանի ազգային հավաքականի անդամներ են։ Քվեարկությունն ավարտվելու է դեկտեմբերի 27-ին։ Ժամանակից առաջ ընկնելով «Առաջին լրատվական»-ը ներկայացնում է իր վարկածով անցնող տավա լավագույնների եռյակը։ Քանի որ լավագույնների թեկնածուները Հայաստանի հավաքականի անդամներն են փորձենք համադրել նրանց ելույթները ակումբներում և ազգային թիմում։ Այս տարի Հայաստանի հավաքականը մասնակցեց 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլին J ենթախմբում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ 10 խաղում մեր ընտրանին վաստակեց 12 միավոր։

Գրանցված արդյունքն ինչ խոսք որոշակիորեն հիասթափեցրեց երկրպագուներին։ Մարտին տանելով 3 անընդմեջ հաղթանակ մեր հավաքականն ուներ իրական հնարավորություն երկրորդ հորիզոնականի համար պայքարելու, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք։ Իրականությանը բաց աչքերով նայելով փորձենք հասկանալ թե ովքեր են ուժեղագույնները։ Եվ այսպես, մեր վարկածով 2021 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» 21-ամյա կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանն է։ Մեկ տարի առաջ այս ֆուտբոլիստը ելույթ էր ունենում «Կրասնոդարի» երկրորդ թիմում, իսկ այսօր դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանների շարքում։ Ակումբային մակարդում Սպերցյանն այս տարի գրանցեց անհավանական վերելք։ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն Սպերցյանին համարում է անթերի խաղացող: ««Կրասնոդար-2»-ում Սպերցյանի խաղերը դիտելուց հետո պարզ դարձավ, որ նա շատ լավ որակներ ունի: Ավելի ուշ, երբ նրան հավաքի կանչեցինք, համոզվեցինք, որ այդ ֆուտբոլիստը կարողանում է անել ամեն ինչ:Անգամ ափսոսում եմ, որ չխաղաց Ռուսաստանի հավաքականում, թեեւ իր ընտրությունն էր ներկայացնել Հայաստանը: Էդը ֆիզիկական հիանալի տվյալներ ունի՝ արագ է ու դիմացկուն, ընդ որում՝ նաեւ տեխնիկապես ուժեղ: Կարողանում է գնդակով էլ լավ գործել, շրջվել, սուր փոխանցումներ անել ու եզրափակել դրանք:Նրա մարմնի կառուցվածքն էլ ճիշտ է ֆուտբոլի համար: Իմ կարծիքով՝ նա կատարյալ խաղացող է», – Sport-24-ին տված հարցազրույցում ասել էր Գոնչարենկոն:

Սպերցյանը տպավորիչ ելույթով աչքի ընկավ նաև Հայաստանի հավաքականում։ Ռումինիայի դեմ Երևանում տեղի ունեցած խաղում դուրս գալով փոխարինման նա դարձավ գոլի հեղինակ և վաստակեց 11 մետրանոցի իրավունք։ Վստահաբար կարող ենք ասել, որ ռումինացիների դեմ հաղթական խաղում Սպերցյանը լավագույնն էր մեր թիմի կազմում։ Կան բոլոր նախադրյալները, որ մոտ ապագայում Սպերցյանը դառնա մեր հավաքականի առաջատարը։ Վերջերս ռուսական մամուլում տեղեկություններ էր տարածվել, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Սանկ Պետերբուրգի «Զենիթը»։ Կարծում ենք սակայն, տաղանդավոր կիսապաշտպանը կարող է խաղալ եվրոպական կարգով ավելի բարձր թիմերում։ Համենայն դեպս, նա ունի այդ պոտենցիալը։ Ինչևէ, երկրորդ տեղում տեսնում ենք վերջերես ղազախական «Աստանայից» Սլովակիայի չեմպիոն «Սլովան» տեղափոխված Տիգրան Բարսեղյանին։ Վերջինս ավարտված ընտրական փուլում ապացուցեց, որ հանդիսանում է մեր հավաքականի հարձակման օղակի առաջատարը։ Բարսեղյանի անմիջական մասնակցությամբ Հայաստանի հավաքականին տվեցին երեք հաղթանակները։ «Սլովան» տեղափոխվելը Բարսեղյանի համար լուրջ քայլ էր ակումբային մակարդակում։ Նշենք սակայն, որ այս ֆուտբոլիստը ունի հնարավորություն և ներուժ ապագայում խաղալու էլ ավելի ուժեղ թիմում։ «Առաջին լրատվական»-ի վարկածով լավագույն եռյակը եզրափակում է այս տարվա մայիսին իսպանական «Կադիս» տեղափոխված Վարազդատ Հարոյանը։ Վերջինս կայուն ելույթով աչքի ընկավ ոչ միայն Հայաստանի ազգային հավաքականում այլև Իսպանիայի առաջնությունում։

Հարոյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ դարձավ Լա լիգայում։ Ինչպես Սպերցյանը այդպես էլ Հարոյանը ակումբային մակարդակում ավարտող տարում գրանցեց անհավանական վերելք։ Ինչ վերաբերվում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա վերջինս կայուն հանդիպումներ անցկացրեց թե «Ռոմայում» և թե ազգային թիմում։ Համաձայնվեք սակայն, որ լավագույն եռյակում տեղ գտած ֆուտբոլիստների ելույթներն ավելի տպավորիչ էին երկու հարթություններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում