Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Ով է իրականում շեղվել հեղափոխության արժեքներից

Երևանի քաղաքապետի հարցի շուրջ ստեղծված իրավիճակում երկու կողմից, կամ ավելի շուտ տարբեր կողմերից հնչում էին մեղադրանքներ «հեղափոխության արժեքներից շեղվելու» կապակցությամբ: «Իմ քայլի» մեծամասնությունը դրա համար մեղադրում էր Հայկ Մարությանին, Հայկ Մարությանը և նրան աջակցողները մեղադրում են «Իմ քայլին» և ՔՊ-ին, կողքից ավելանում են տարբեր մոտիվներով այլ մեղադրողներ ու ստացվում է մեղադրանքների մի մեծ շրջապտույտ, թե ով է շեղվել հեղափոխության արժեքներից: Սակայն, որքան մեծ է այդ առումով աղմուկը, նույնքան ավելի մեծ է դառնում հասկանալու անհրաժեշտությունը՝ իսկ որո՞նք էին հեղափոխության արժեքները: Դրանք իրական, առարկայական, հստակորեն, կոնցեպպտուալ առումով ձևավորված գործոններ, նյո՞ւթ են, թե՞ պարզապես քաղաքական հռչակագրեր ու տրաֆարետներ, որոնք եղել են ներքաղաքական պայքարում միշտ և դեռևս կլինեն, բայց առավելապես հենց որպես քար միմյանց վրա նետելու համար: Ի վերջո պետք է ընդունել, որ «հեղափոխության արժեք» ասվածը 2018-ից առաջ էլ, հետո էլ ըստ էության եղել է վերացական մի բան և ըստ էության այդպես էլ չի ձևավորվել:

Կարող ենք հետագայի համար գտնել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, դա այլ հարց է, սակայն պետք է համարձակություն, անկեղծություն և համարժեքություն խոստովանելու համար, որ 2018-ի թավշյա հեղափոխությունը արժեքային չէր, այլ ըստ էության զուտ քաղաքական: Այդ հեղափոխությունը ուներ միավորող մեկ «գաղափար» կամ «արժեք»՝ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած իշխանության հեռացում:

Բանն այն է, որ թավշյա հեղափոխության համար փողոց դուրս եկած լայն հանրային շերտերը միատար չէին անգամ կյանքի կազմակերպման հետագա պատկերացումներում, օրինականության, իրավականության կարգի ձևավորման, հաստատման, զարգացման հարցում: Նույնիսկ հեղափոխությունն իրականացնող կամ առաջնորդող թիմն ինքնին միատար չէր այդ հարցում և խոշոր հաշվով այն, ինչ այսօր, կամ գուցե նույնիսկ երեկվանից կատարվում էր քաղաքապետարանում, դրա վկայությունն էր: Հետևաբար, հեղափոխության արժեքներից շեղվելու մեղադրանքները կեղծ են, մտացածին, վերացական, ում հասցեին էլ ուղղվեն: Հայաստանում չի եղել արժեքային հեղափոխություն, Հայաստանում չի եղել «մեկ գաղափարից» զատ միավորող՝ նույնքան լայնորեն միավորող այլ գաղափար կամ արժեք, և խոշոր հաշվով նաև դա է պատճառը, որ թավշյա հեղափոխությունն ունեցել է ռեֆորմացիոն բավականին ցածր ներուժ:

Մենք, որպես հասարակություն, պետք է կարողանանք լայնորեն բացված աչքով նայել այդ իրողությանը, որպեսզի նաև կարողանանք առավելագույնս ռացիոնալ դիտարկել իրադարձությունների հետագա զարգացման հնարավոր և հավանական հեռանկարները, խնդիրները, որպեսզի ի վերջո ծանր և անգամ ողբերգական ճանապարհով շարժված հեղափոխությունը դուրս գա քարեր նետելու ռեժիմից և թևակոխի քարեր հավաքելու ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում