Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայկ Մարությանն այսօր փարիսեցու ոճով հանդես եկավ. Արսեն Թորոսյան

Ինչպես արդեն հայտնի է, Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր 44 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ արժանացավ Երևան քաղաքի ավագանու անվստահությանը: Մայրաքաղաքն այսօրվանից կղեկավարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Մինչ ավագանու քվեարկությունը՝ Մարությանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ անդարադառնալով այս օրերին մամուլում շրջանառվող տարբեր հրապարակումներին և նախկին թիմակիցների հայտարարություններին: Անվստահության արժանացած Մարությանը բազմաթիվ հարցեր էլ թողեց անպատասխան:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը նախ անդրադարձավ Մարությանի այն դիտարկմանը, թե հեղափոխական թիմը Երևանի ընտրությունների ժամանակ չգնաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրոշի ներքո, քանի որ կուսակցության անունն այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր: Թորոսյանի կարծիքով՝ ՔՊ-ի և դրա առաջնորդների դերը 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններում նսեմացնելը ճղճիմություն է:

«Հայկ Մարությանն այսօր իր ելույթը կազմելիս փարիսեցու ոճով հանդես եկավ: Մենք, եթե քարոզարշավի 3 տարվա հնության հոլովակները նայենք, կտեսնենք, թե ով էր մասնակցում քարոզարշավին, ով էր ճանաչելի և ով ճանաչելի չէր: «Իմ քայլը» դաշինքի, հետագայում խմբակցության քարոզարշավին մասնակցել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: Մարությանն ընտրվելու հարցում ունի ներդրում, սակայն շատ չնչին, ինչ էլ ձեռք էր բերել իր նախկին աշխատանքի շնորհիվ՝ լինելով հայտնի դերասան: Մարությանը շատ լավ գիտեր, որ ինչ էլ կոչեին այդ դաշինքը, ինքը, միևնույն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության առաջադրած թեկնածուն էր»,- ընդգծում է պատգամավորը:

Թորոսյանը հիշեցնում է, որ 2018-ին այլ թեկնածուներ էլ կային քաղաքապետի պաշտոնում առաջադրելու համար, սակայն վարչության որոշումը կանգ է առել Մարությանի վրա. «Վստահ եմ, որ այդ թեկնածուներն էլ մոտավոր նույն ձայներով կընտրվեին քաղաքապետի պաշտոնում: Դժբախտաբար, մենք սխալվել ենք Մարությանի հարցում»:

Անդրադառնալով արդեն նախկին քաղաքապետի այն հայտարարությանը, ըստ որի՝ տարբեր պաշտոնատար անձինք զանգել են իրեն և արտոնություններ խնդրել տարբեր հարցերում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը նկատում է՝ հեշտ է մերկապարանոց հայտարարություններ անելը:

«Դիմե՞լ էր մեկը ապօրինություն գործելու խնդրանքով, այդ դեպքերի համար մենք ունենք օրեցօր կայացող իրավապահ համակարգ, որն այլևս «խնամի, ծանոթ, բարեկամ» առաջնահերթությամբ չի առաջնորդվում: Պետք է գրավոր դիմեր, ինչը մեր պաշտոնյաները բազմաթիվ անգամներ արել են, որոնցից մեկն էլ ես եմ: Հակառակի մասին էլ կարող եմ ասել: Երբ մենք էինք Հայկ Մարությանին դիմում՝ այս կամ այն ռիսկեր պարունակող գործընթացները դադարեցնելու կամ այս կամ այն պաշտոնյայի համար, որը, ըստ լուրերի, այնքան էլ լավ չի աշխատում, առաջարկում էինք փոխարինել մեկ ուրիշով, պատասխանը միշտ այսպիսին էր՝ մի խառնվեք քաղաքապետարանի գործերին»,- փակագծեր է բացում Թորոսյանը:

Անվստահության արժանացած քաղաքապետն այսօր իր ելույթում անդրադարձավ նաև պետական ապարատի աշխատավարձերին և պարգևավճարներին՝ շեշտելով, որ ինքը երբեք պարգևավճար չի ստացել, ինչպես նաև թույլ չի տվել բարձրացնել իր աշխատավարձը, սակայն Կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը՝ մասնավորապես մեջբերելով նախարարներին, փոխնախարարներին:

Թորոսյանի կարծիքով՝ այս թելը վաղուց էր թելվում. «Հայկ Մարությանի տեքստն առնվազն այս մասով այդ թելողներն են կարծես թե գրել: Երբ մենք ասում ենք՝ տասնյակ հազարավոր պետական աշխատողներ պետք է պատշաճ վարձատրվեն, որ լավ աշխատեն, Հայկ Մարությանը հիշում է միայն բարձրաստիճան պաշտոնյաներին: Եթե չեմ սխալվում, ավագանի-քաղաքապետ առաջին կոնֆլիկտն առաջացավ քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման պատճառով, որին, կրկին նշում եմ, ես կողմ եմ: Ստացվում է, որ ժամանակին Մարությանն առաջարկել է նման բան, իսկ հիմա ասում է՝ սխալ է»:

Դիտարկմանը՝ Մարությանն այսօր հայտարարեց, որ ՔՊ-ից դուրս է եկել 2020-ի դեկտեմբերի 7-ին և Սուրեն Պապիկյանին ասել է՝ որպեսզի տարբեր քաղաքական ուժեր իրենց քաղաքական նպատակների համար չփորձեն շահարկել դա, ինքը դրա մասին հրապարակային չի հայտարարի, թող ՔՊ-ն հայտարարի, երբ հարմար կհամարի, ինչպես նաև պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ կուսակցությունը նոր որոշեց այդ մասին խոսել և ավելի վաղ չէր հայտարարում՝ Արսեն Թորոսյանը ասում է. «Քաղաքականությունը դինամիկ գործընթաց է: Մենք բազմաթիվ անգամներ վերլուծել ենք քաղաքապետարանում կառավարման խնդիրները և որոշում կայացրել այդ վերլուծություններին համահունչ: Դրանք մեզ բերեցին այս որոշմանը, և մենք հասկացանք, որ այլևս անհնար է սպասելը»:

Պատգամավորի խոսքով՝ կուսակցությունը շատ համբերատար է եղել քաղաքապետարանի նկատմամբ. «Մենք միշտ կառուցողական ենք աշխատել քաղաքապետարանի հետ: Փորձել ենք լուծումներ տալ առկա խնդիրներին, սակայն ոչ բոլոր դեպքում է դա հաջողվել: Գնալով խորանում էր անջրպետը, և դա ինչ-որ կերպ պետք է լուծվեր»:

Նյութի մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում