
Վրաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 739 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 916 հազար 477 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3072 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 52 մարդ, ընդհանուր մահերի թիվը 13 221 է: